Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով խայտառակ խախտումները դարձել են օրինաչափություն
Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով խայտառակ խախտումները դարձել են արդեն իսկ օրինաչափություն, սակայն հետևողականորեն կրկեսի վերածվող այս դատավարության բացահայտ ապօրինությունները գագաթնակետին հասան երեկ, երբ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ավարտելով դատական ստուգման փուլն՝ առանց պաշտպանության կողմին առհասարակ լսելու։
Ե՛վ քրեական դատավարության օրենսգիրքը, և՛ ՀՀ Սահմանադրությունը, և՛ Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիան միաձայն փաստում են, որ յուրաքանչյուր ոք ունի պաշտպանության, արդարացի դատական քննության իրավունք՝ անաչառ դատարանի կողմից, մինչդեռ Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը երեկ իրեն վեր դասեց թե՛ իրավական, թե՛ բարոյական ամեն նորմից, և առանց գոնե ձևականորեն դատավարության ֆորմալ բնույթը պահպանելու՝ հեռացավ խորհրդակցական սենյակ, իր բացահայտ ապօրինի գործողությունները պատճառաբանելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իբրև թե գործն անհարկի ձգձգելով։
Պայմանականորեն, կրկնում եմ՝ պայմանականորեն պատկերացնենք, թե Քոչարյանի պաշտպաններն իրոք անհարկի ձգձգում էին պրոցեսը, իսկ ո՞վ է նման իրավունք վերապահել Դատարանին այդ կերպ անդրադառնալ այդ խնդրին, ի՞նչ է, դատավոր Արմեն Դանիելյանը տեղյակ չէ՞, որ գոյություն ունեն դատական սանկցիաներ, կարծում եմ՝ լավ էլ տեղյակ է, սակայն մի բան է իմանալ օրենքն, այլ բան է կիրառել դա, մինչդեռ Արմեն Դանիելյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքն անկարող է լինել անաչառ Դատարան։
Եթե անկեղծ լինենք, դատավորի երեկվա գործողությունները կարելի է նվեր համարել Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին, որովհետև յուրաքանչյուր օբյեկտիվ դիտորդի, դեռ չեմ ասում Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի առջև գործի այս դրվագը դնելիս, պարզ է դառնալու, որ Ռոբերտ Քոչարյանը փաստացիորեն պաշտպանության իրավունքից զրկված է եղել։
Ինչևէ, վստահաբար կարելի է փաստել, որ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի ամենամոլեռանդ քննադատը չի կարող այս դատավարությունը և հատկապես դատավորի երեկվա գործողությունները համարել արդարադատության իրականացում։

Նախագահ Քոչարյանի Աջակիցների Դաշինք