Չեմ հասկանում, պարոն Գրիգորյանը միտումնավո՞ր է ինքն իրեն լեգիտիմության խնդրի առաջ կանգնեցնում
Ինձ մոտ, կարծես թե, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում։
Առանց որևէ հեգնանքի կամ հումորի ուզում եմ հասկանալ մի բան.
Տեսե՛ք, նորընտիր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը երկու օր արաջ ԱԺ-ում իր ելույթի ընթացքում հազար անգամ ընգծեց, որ եթե ընտրվի ՍԴ դատավոր, ապա իր պաշտոնում առաջնորդվելու է միայն օրենքի տառով, սակայն երբ ստանձնեց իր պաշտոնը, ապա անմիջապես հռչակեց իրեն ՍԴ ղեկավար։
Չեմ հասկանում՝ ի՞նչ օրենսդրական կարգավորումներով է առաջնորդվում պարոն Գրիգորյանը, երբ անում է այսպիսի (մեղմ ասած) վիճահարույց հայտարարություններ։
Աստված հեռու պահի, որ ես հանկարծ միտում ունենամ պաշտպանել առայժմ գործող ՍԴ ղեկավարին, բայց պարոն Գրիգորյանի հայտարարությունը շատ հարցեր է առաջացնում։
Հ․Գ․ Ես չեմ հասկանում, պարոն Գրիգորյանը միտումնավո՞ր է ինքն իրեն լեգիտիմության խնդրի առաջ կանգնեցնում։ Ախր աբսուրդ է այս ամենը։
Չեմ հասկանում, պարոն Գրիգորյանը միտումնավո՞ր է ինքն իրեն լեգիտիմության խնդրի առաջ կանգնեցնում
Ինձ մոտ, կարծես թե, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում։
Առանց որևէ հեգնանքի կամ հումորի ուզում եմ հասկանալ մի բան.
Տեսե՛ք, նորընտիր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը երկու օր արաջ ԱԺ-ում իր ելույթի ընթացքում հազար անգամ ընգծեց, որ եթե ընտրվի ՍԴ դատավոր, ապա իր պաշտոնում առաջնորդվելու է միայն օրենքի տառով, սակայն երբ ստանձնեց իր պաշտոնը, ապա անմիջապես հռչակեց իրեն ՍԴ ղեկավար։
Չեմ հասկանում՝ ի՞նչ օրենսդրական կարգավորումներով է առաջնորդվում պարոն Գրիգորյանը, երբ անում է այսպիսի (մեղմ ասած) վիճահարույց հայտարարություններ։
Աստված հեռու պահի, որ ես հանկարծ միտում ունենամ պաշտպանել առայժմ գործող ՍԴ ղեկավարին, բայց պարոն Գրիգորյանի հայտարարությունը շատ հարցեր է առաջացնում։
Հ․Գ․ Ես չեմ հասկանում, պարոն Գրիգորյանը միտումնավո՞ր է ինքն իրեն լեգիտիմության խնդրի առաջ կանգնեցնում։
Ախր աբսուրդ է այս ամենը։
Արամ Աբովյանի ֆեյսբուքյան էջից