Սրանից ավելի վատ ու վտանգավոր արտաքին քաղաքականություն չի եղել վերջին 30 տարում
Ինչպես տեսնում ենք, մեր խնդիրը տեղական մասշտաբի խնդիր չէ. սա լայնամասշտաբ աշխարհաքաղաքական գործընթաց է: Այդ է վկայում այն փաստը, որ դարձյալ մեր թավշիստները գնացել ու կախվել են Ջոն Բոլթոնի բեղերից՝ ընդ որում, ռուսների հետ հարաբերությունների սրման ֆոնի վրա: Սրանից ավելի վատ ու վտանգավոր արտաքին քաղաքականություն չի եղել վերջին 30 տարում, չի եղել նույնիսկ Նիկոլի պրոտեժե Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք: 90-ականներին նույնիսկ հակառուսական հիստերիայի պայմաններում օրվա իշխանությունը իր պարտքը համարեց ԱՊՀ-ին անդամակցելը: Իսկ սրա՞նք: Ի՞նչ են անում սրանք: Հարցը այլ կերպ ձևակերպեմ՝ արդյոք եկել է Արևմուտքին այս տխմար հեղափոխությանն աջակցելու գինը վճարելու ժամանա՞կը: Գին, որը Ղարաբաղ արժե և ՀՀ անվտանգություն արժե: Ռուսների հետ ռազմավարական հարաբերություններ արժե: Դժբախտաբար, այդ հատուցման ժամը արդեն եկել է: Եվ ինչքան էլ Նիկոլը փորձի խաղեր տալ գետերությունների հետ, այնքան իրեն են օգտագործելու: Համաշխարհային հանրությունը, ի տարբերություն մեր շատ հայրենակիցների, զոմբիների կույտ չէ և պարզ տեսնում է, որ իր առաջ սովորական շուլլեր է կանգնած, ընդ որում՝ անտաղանդ: Հիմա Զոհրաբ Մնացականյանը Բոլթոնին աչքալուսանք կտա, որ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ սարքելով՝ կալանքի տակ են պահելու Ռոբերտ Քոչարյանին, որ Վիտալի Բալասանյանին ինչքան կարողանում՝ հալածում են, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը մղել են 5-րդական պլան, որ Հայաստանում ունեն ջահելներ՝ պատրաստ ցխելու Արցախի նախագահի գլուխը, և այդ ամենը՝ ԱՄՆ-ին սիրաշահելու և Արցախի ճակատագիրը կործանելու համար: Տա Աստված, որ ես սխալ դուրս գամ իմ մեկնաբանություններում:
Սրանից ավելի վատ ու վտանգավոր արտաքին քաղաքականություն չի եղել վերջին 30 տարում
Ինչպես տեսնում ենք, մեր խնդիրը տեղական մասշտաբի խնդիր չէ. սա լայնամասշտաբ աշխարհաքաղաքական գործընթաց է: Այդ է վկայում այն փաստը, որ դարձյալ մեր թավշիստները գնացել ու կախվել են Ջոն Բոլթոնի բեղերից՝ ընդ որում, ռուսների հետ հարաբերությունների սրման ֆոնի վրա:
Սրանից ավելի վատ ու վտանգավոր արտաքին քաղաքականություն չի եղել վերջին 30 տարում, չի եղել նույնիսկ Նիկոլի պրոտեժե Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք: 90-ականներին նույնիսկ հակառուսական հիստերիայի պայմաններում օրվա իշխանությունը իր պարտքը համարեց ԱՊՀ-ին անդամակցելը:
Իսկ սրա՞նք: Ի՞նչ են անում սրանք:
Հարցը այլ կերպ ձևակերպեմ՝ արդյոք եկել է Արևմուտքին այս տխմար հեղափոխությանն աջակցելու գինը վճարելու ժամանա՞կը: Գին, որը Ղարաբաղ արժե և ՀՀ անվտանգություն արժե: Ռուսների հետ ռազմավարական հարաբերություններ արժե:
Դժբախտաբար, այդ հատուցման ժամը արդեն եկել է: Եվ ինչքան էլ Նիկոլը փորձի խաղեր տալ գետերությունների հետ, այնքան իրեն են օգտագործելու: Համաշխարհային հանրությունը, ի տարբերություն մեր շատ հայրենակիցների, զոմբիների կույտ չէ և պարզ տեսնում է, որ իր առաջ սովորական շուլլեր է կանգնած, ընդ որում՝ անտաղանդ:
Հիմա Զոհրաբ Մնացականյանը Բոլթոնին աչքալուսանք կտա, որ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ սարքելով՝ կալանքի տակ են պահելու Ռոբերտ Քոչարյանին, որ Վիտալի Բալասանյանին ինչքան կարողանում՝ հալածում են, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը մղել են 5-րդական պլան, որ Հայաստանում ունեն ջահելներ՝ պատրաստ ցխելու Արցախի նախագահի գլուխը, և այդ ամենը՝ ԱՄՆ-ին սիրաշահելու և Արցախի ճակատագիրը կործանելու համար:
Տա Աստված, որ ես սխալ դուրս գամ իմ մեկնաբանություններում:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից