Վաշինգտոնից հնչած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն, ըստ էության, ամփոփեց «վերելակային» դիվանագիտության նախնական արդյունքները։
Ըստ այդմ՝ Ադրբեջանը հսկայական ինժեներական աշխատանքներ է իրականացրել շփման գծի ողջ երկայնքով։ Այսինքն՝ օգտվել է Դուշանբեում ձեռք բերված ոչ ինստիտուցիոնալ պայմանավորվածությունից ու կոնկրետ քայլեր կատարել։
Ադրբեջանին Դուշանբեում հաջողվել է նաև «ջրել» Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի ու Ժնևի պայմանավորվածությունները, որոնք վերաբերում էին շփման գծում արձանագրվող միջադեպերի մոնիթորինգին։ Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանին հաջողվել է պաշտոնական Երևանի միջոցով «մարսել» 2016–ի ապրիլյան քառօրյա պատերազմը։
Իսկ ի՞նչ ենք մենք ստացել «վերելակային» դիվանագիտության արդյունքում։ Ստացել ենք մեկ մարդու անձնական «փիառ» («Տեսե՛ք, այլևս չեն կրակում, քանի որ ես կարողացա պայմանավորվել Ալիևի հետ» թեմայով, թեև իրականում կրակը երբեք չի դադարել, համ էլ զոհեր ենք ունեցել), և այդ նույն մարդու համար ապահովվել է ժամանակ, որպեսզի նա կարողանա «ժողովուրդներին պատրաստել խաղաղության»՝ հայաստանցի–ղարաբաղցի հակադրության տեղեկատվական դիվերսիան խորացնելու և Ստեփանակերտում «դավադիր» ուժեր հայտնաբերելու միջոցով։ Այդ ժամանակը Փաշինյանին պետք էր նաև իր իշխանությունն ամրապնդելու համար։ Նա Ալիևից խնդրել ու ստացել էր այդ ժամանակը։
Բաքուն այդ ժամանակն օգտագործեց շփման գծում աշխատանքներ իրականացնելու, իսկ Երևանը՝ թիկունքում պառակտումը խորացնելու համար։
Վաշինգտոնում այս ամենը դիվանագիտական լեզվով արձանագրվեց։ Նաև արձանագրվեց, որ բանակցային գործընթացի ոչ ֆորմալ մոդերատոր է դարձել ԱՄՆ–ում թուրքական լոբբինգի կարկառուն ներկայացուցիչ, հակառուսական «բազե» և հակաիրանական գծի գլխավոր գաղափարախոսներից համարվող Ջոն Բոլթոնը։ Իրանի դեմ սպասվող ամերիկյան գործողությունների և պաշտոնական Երևանի կողմից հակառուսական հիստերիա բարձրացնելու համապատկերին սա շատ բանի մասին է վկայում։
Վաշինգտոնում ամփոփվեց Դուշանբեն. «վերելակային» ձախողում

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից