Կարծիք

21.06.2019 10:36


Տպավորություն է, թե պետությունը puzzle է ոմանց ձեռքին

Տպավորություն է, թե պետությունը puzzle է ոմանց ձեռքին

Վահե Գրիգորյանի ինքնահռչակման իրավական գնահատականը իրավաբան, սահմանագրագետները կտան։
Թեև համոզված եմ, որ երևույթը նույնքան և ավելի շատ քաղաքական գնահատականի կարիք ունի։

Ինձ նույնքան անհասկանալի կամ տարակուսելի է իրողության էթիկական, պարզ մարդկային, բարոյական կողմը։
Երդմնակալության արարողություն-օրակարգից շեղվել, ցատկել մի ուրիշ հարթակ ու վերջնագրի պես ինքնահռչակվել՝ ՍԴ նախագահ։ Այսպիսի պահվածքը, աննախանձելի ինքնավստահությունը «որակներ» է պահանջում․․․

Ես էլ միամտաբար կարծում էի, թե ներքին զսպվածության, հավասարակշռության, օրենքի տառին հավատարմության մասին հաստատումները իրավագիտակցության ու իրավապաշտպանության անխուսափելի տարրերն են։

ԱԺ ՔՊ-ական մի խիստ զուսպ փաստաբան-քաղաքական գործիչ էլ շտապել է ՍԴ գործող նախագահին հորդորել աշխատանքի չգնալ վաղը։

Տխուր է․ տպավորություն է, թե պետությունը puzzle է ոմանց ձեռքին․․․

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը