Արդյոք ՀՀ քաղաքացի ոչ էթնիկ հայերի վրա այսուհետ տարածվելո՞ւ են ՍԴ որոշումները
Սահմանադրական Դատարանի նորընտիր դատավորը երդվեց հայ ժողովրդի առջև։
Սահմանադրագետներին և քրեագետներին խնդրում եմ մեկնաբանել մի քանի հարց.
-Արդյոք ՀՀ քաղաքացի ոչ էթնիկ հայերի վրա այսուհետ տարածվելո՞ւ են Սահմանադրական դատարանի որոշումները, թե ոչ։
-Արդյոք ՀՀ էթնիկապես ոչ հայ քաղաքացիները դրանով ազգային խտրականության ենթարկվո՞ւմ են, թե ոչ։
-Էթնիկապես հայ, բայց որ Հայաստանի քաղաքացիների վրա տարածվում է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումները, թե ոչ։ Եթե այո, ապա դա ինչպե՞ս է կանոնակարգվում այդ երկրների սահմանադրությունների հետ։
-Արդյոք այդ երդումով խախտվե՞լ է ՀՀ սահմանադրությունը, թե ոչ։
-Եթե Սահմանադրական դատարանի դատավորը խախտում է Սահմանադրությունը, ինչպիսի՞ կարգավորումներ կան վիճակը շտկելու համար։
***
Հիմա, ըստ Սահմանադրության, իշխանությունն ո՞ւմ է պատկանում՝ հայ ժողովրդի՞ն, թե՞ Հայաստանի ժողովրդին։ Սահմանադրության անփոփոխ հոդվածում (1995-ից) գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։
ՍԴ նոր անդամն այն մեկնաբանել է որպես Հայ Ժողովուրդ և այդպես էլ երդվել է՝ հայ ժողովրդին։
Փաստորեն, նոր խոսք է ասված միջազգային իրավական մտքի շտեմարանոմ, և պետք է փոփոխվեն մյուս երկրների սահմանադրությունները, ԵԽ և ՄԱԿ կանոնակարգերը, միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքները, կոնվենցիաները և այլն։
ՍԴ անդամ-դատավոր բառախաղն ընդամենն անմեղ աֆյոռա է այդ մեկնաբանության մոտ։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից