Կարծիք

20.06.2019 20:48


Հիփոթեքային վարկերի տոկոսների նվազումն արդեն տալիս է իր բացասական արդյունքները

Հիփոթեքային վարկերի տոկոսների նվազումն արդեն տալիս է իր բացասական արդյունքները

Հիփոթեքային վարկերի տոկոսների նվազումը, որի մասին այդքան խոսում էին մեր իշխանությունները, արդեն տալիս է իր բացասական արդյունքները։

Բնակարանային շինարարության փոքր ծավալների պատճառով վարկի էժանացումը թանկացնելու էր բնակարանները։ Սոցիալական շինարարություն չունենալու պարագային ավելի վատ բան հնարելը դժվար էր։

Այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ Երևանում 1 քառ․ մ-ի արժեքը, 2018թ մայիսի համեմատ, 9․9%-ով թանկացել է։ Պարզ տնտեսական մոդել է՝ եթե առաջարկը չավելացնելով խթանում ես պահանջարկը, ապրանքի գինը աճում է։

Լավություն անելու համար էլ է պետք տիրապետել որոշակի հմտությունների։
Երևի սա էլ է պարզ տնտեսական մոդել։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը