Կարծիք

20.06.2019 18:40


Նույն հաջողությամբ ցանկացած մեկը կարող է ինքն իրեն վարչապետ հռչակել

Նույն հաջողությամբ ցանկացած մեկը կարող է ինքն իրեն վարչապետ հռչակել

Հարգելի ընկերներ, պաշտոնապես հայտնում եմ, որ ստանձնում եմ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը...

...Վահե Գրիգորյանն այսօր ինքն իրեն նշանակեց Սահմանադրական դատարանի նախագահ, ու ինչ-որ բան ինձ հուշում է, որ դա պատահական «նշանակում» չէր։ Սա իշխող թիմի որդեգրած քաղաքականությունն է, որը նաև ապացույցն է այն ցավալի իրողության, որ պետություն այլևս չկա։

Նույն հաջողությամբ ցանկացած մեկը կարող է ինքն իրեն վարչապետ հռչակել, նախարար կամ դատավոր։ Նրանք նպատակ էին դրել քանդել մեր պետականությունը և քայլ առ քայլ գնում են այդ ուղով։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը