Սա նշանակում է, որ ՀՀ Սահմանադրությունը խախտվե՞լ է
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ-Քանի որ նախորդ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովն ընտրում էր Սահամանդրական դատարանի ոչ թե դատավորներ, այլ անդամներ, մինչ այժմ ՍԴ-ում եղել են դատարանի 7 անդամներ, եւ նոր Սահմանադրությամբ ընտրված մեկ դատավոր՝ Արման Դիլանյանը։ ՍԴ անդամ ընտրված Հրայր Թովմասյանին մյուս անդամները ընտրել են դատարանի նախագահ։ Նոր Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանն ընտրում է ՍԴ դատավոր։ Հետեւաբար, Վահե Գրիգորյանն ու Արմեն Դիլանյանը հիմա ՍԴ-ում միակ դատավորներն են։ Եւ քանի որ Դիլանյանը բացակայում է այս օրերին, իսկ Հրայր Թովմասյանը ընտրվել է որպես անդամ, Վահե Գրիգորյանը մնում է միակ դատավորը եւ ստանձնում է դատարանի նախագահի լիազորությունները։ ... Հարգելի ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ, նախ լավ չէ, որ Դիլանյանի անունը չեք ճշտել՝ Արմե՞ն, թե՞ Արման: Հետո լավ չէ, որ առաջ Դիլանյանի փոխարեն գրել էիք՝ Հրայր Թովմասյան, եւ վերջապես լավ չէ, որ Դիլանյանը, մինչեւ Գրիգորյանը ՍԴ նախագահը չէր, չէ՞ որ Գրիգորյանի եւ ՀԺ-ի տրամաբանությամբ՝ մինչեւ Գրիգորյանի ընտրությունը Դիլանյանը ՍԴ-ի ՄԻԱԿ ԴԱՏԱՎՈՐՆ ԷՐ:
***
Հոդված 166. Դատավորների ընտրության եւ նշանակման կարգը
1. Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով: Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Դատավորների ընդհանուր ժողովը կարող է առաջարկել միայն դատավորներ: Նույն անձը Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ:
Պարոն Հրայր Թովմասյան, պարոն Վահե Գրիգորյան, պարոնայք իրավաբաններ եւ զիլ իրավաբաններ, եթե ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը հայտարարում է, որ ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորություններն ու պարտականությունները, քանի որ ՍԴ-ում այսօր 2 դատավոր կա, որից մեկն ինքն է, սա նշանակում է, որ ՀՀ Սահմանադրությունը՝ կոնկրետ դրա՝ 166-րդ հոդվածը, խախտվե՞լ է, չէ՞, որ ՀՀ ՍԴ-ն, ըստ այդ հոդվածի, կազմված է ինը ԴԱՏԱՎՈՐԻՑ, ուշադրություն՝ ԴԱՏԱՎՈՐԻՑ:
***
Սա էլ ու այս թեմայով ես անհամբեր կսպասեմ մասնագետներին:
Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների եւ նախագահի պաշտոնավարումը
Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը եւ Կառավարությունը:
Սա նշանակում է, որ ՀՀ Սահմանադրությունը խախտվե՞լ է
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ-Քանի որ նախորդ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովն ընտրում էր Սահամանդրական դատարանի ոչ թե դատավորներ, այլ անդամներ, մինչ այժմ ՍԴ-ում եղել են դատարանի 7 անդամներ, եւ նոր Սահմանադրությամբ ընտրված մեկ դատավոր՝ Արման Դիլանյանը։ ՍԴ անդամ ընտրված Հրայր Թովմասյանին մյուս անդամները ընտրել են դատարանի նախագահ։ Նոր Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանն ընտրում է ՍԴ դատավոր։ Հետեւաբար, Վահե Գրիգորյանն ու Արմեն Դիլանյանը հիմա ՍԴ-ում միակ դատավորներն են։ Եւ քանի որ Դիլանյանը բացակայում է այս օրերին, իսկ Հրայր Թովմասյանը ընտրվել է որպես անդամ, Վահե Գրիգորյանը մնում է միակ դատավորը եւ ստանձնում է դատարանի նախագահի լիազորությունները։
...
Հարգելի ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ, նախ լավ չէ, որ Դիլանյանի անունը չեք ճշտել՝ Արմե՞ն, թե՞ Արման: Հետո լավ չէ, որ առաջ Դիլանյանի փոխարեն գրել էիք՝ Հրայր Թովմասյան, եւ վերջապես լավ չէ, որ Դիլանյանը, մինչեւ Գրիգորյանը ՍԴ նախագահը չէր, չէ՞ որ Գրիգորյանի եւ ՀԺ-ի տրամաբանությամբ՝ մինչեւ Գրիգորյանի ընտրությունը Դիլանյանը ՍԴ-ի ՄԻԱԿ ԴԱՏԱՎՈՐՆ ԷՐ:
***
Հոդված 166. Դատավորների ընտրության եւ նշանակման կարգը
1. Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով: Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Դատավորների ընդհանուր ժողովը կարող է առաջարկել միայն դատավորներ: Նույն անձը Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ:
Պարոն Հրայր Թովմասյան, պարոն Վահե Գրիգորյան, պարոնայք իրավաբաններ եւ զիլ իրավաբաններ, եթե ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը հայտարարում է, որ ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորություններն ու պարտականությունները, քանի որ ՍԴ-ում այսօր 2 դատավոր կա, որից մեկն ինքն է, սա նշանակում է, որ ՀՀ Սահմանադրությունը՝ կոնկրետ դրա՝ 166-րդ հոդվածը, խախտվե՞լ է, չէ՞, որ ՀՀ ՍԴ-ն, ըստ այդ հոդվածի, կազմված է ինը ԴԱՏԱՎՈՐԻՑ, ուշադրություն՝ ԴԱՏԱՎՈՐԻՑ:
***
Սա էլ ու այս թեմայով ես անհամբեր կսպասեմ մասնագետներին:
Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների եւ նախագահի պաշտոնավարումը
Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը եւ Կառավարությունը:
Հովիկ Աֆյանի ֆեյսբուքյան էջից