Սահմանադրական դատարանն ունի գործող նախագահ․ ցանկացած այլ մեկնաբանություն իշխանության ուզուրպացիա է
Վահե Գրիգորյանն ընտրվել է որպես ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր և ոչ թե նախագահ։ Սահմանադրական դատարանն ունի գործող նախագահ և գործող ութ դատավոր։
Ցանկացած այլ մեկնաբանություն ոչ այլ ինչ է, քան իշխանության ուզուրպացիա։
***
Պատկերացնո՞ւմ եք՝ մի «աստղաֆիզիկոս» մի օր վեր կենար ու լուրջ-լուրջ հայտարարեր, որ աստղերը իրականում երկնակամարին կպած սվետլյաչոկներ են, իսկ արևի խավարման պատճառն այն է, որ վիշապը կուլ է տալիս այն։ Հետո էլ մի խումբ այլ «աստղաֆիզիկոսներ» սկսեն ծափահարել և վկայություններ տալ, թե՝ այո, մենք աստղադիտակով անգամ նկատել էինք այդ վիշապին, ուղղակի ձայն չէինք հանում․ պատեհ առիթի էինք սպասում։
Այս վիճակում ինչպե՞ս իրեն կզգա սովորական «դիպլոմավորված» աստղաֆիզիկոսը։
Այ նույն կերպ եմ զգում հիմա, և վստահ եմ՝ նույն կերպ են իրենց զգում բարեխիղճ, իշխանության ուզուրպացիայի շահառու չհանդիսացող իրավաբանները։
Անհեթեթություն։
***
Սովորում եմ «Նոր Հայաստանի» իրավաբանություն։
Դե տեսեք։
Քանի որ 2005թ Սահմանադրությամբ «Նախագահը» մեծատառ էր գրած, իսկ 2015թ. Սահմանադրությամբ՝ փոքրատառ («նախագահ»), իսկ նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրվել է հին Սահմանադրության գործողության ընթացքում (որպես Նախագահի թեկնածու), իսկ ընտրվել է արդեն նոր Սահմանադրությամբ (որպես նախագահ), ուստի նա լեգիտիմ չէ, և նրա կողմից ՍԴ դատավորի առաջադրումն իրավաչափ չի եղել։

Սենց ե՞ք ասում։ Դե ուրեմն սա էլ հաշվի առեք))
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից