Կարծիք

20.06.2019 14:15


«Նոր Հայաստանում» դատարանների որոշումներն առ ոչինչ են

«Նոր Հայաստանում» դատարանների որոշումներն առ ոչինչ են

Թերթերից մեկը գրում է, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը երեկ փորձել է հատել Հայաստանի օդային սահմանը, թույլ չեն տվել։
Սա` այն դեպքում, երբ Գեւորգյանը, «Մարտի 1»-ի գործում մեղադրյալի կարգավիճակով ներգրավված լինելով հանդերձ, որեւէ կերպ կաշկանդված չէ այդ հարցում։ Ավելին, ունի դատարանի թույլտվությունը` ուզած ժամանակ երկրից դուրս գալու. նրա նկատմամբ կիրառված չէ խափանման այնպիսի միջոց, որը կսահմանափակեր ազատ տեղաշարժի իրավունքը։
Բայց, պարզվում է, «Նոր Հայաստանում» դատարանների որոշումներն առ ոչինչ են. մարդը ինքնաթիռի տոմսը, դատարանի որոշումը ձեռքին` գնացել է օդանավակայան, ցույց տվել երկրից դուրս գալու թույլտվությունը, օդանավակայանի աշխատակիցներն արգելել են ինքնաթիռ նստել՝ ասել են. «Արգելքը իշխանության բարձր օղակներից է»։
Նմանատիպ մի դեպք էլ օրեր առաջ նույն «Մարտի 1»-ի գործով անցնող Յուրի Խաչատուրովի հետ է պատահել։ Նա էլ, ունենալով դատարանի համապատասխան որոշումը, փորձել էր դուրս գալ Հայաստանից` այցելել հայրենի գյուղ, եւ էլի խանգարել էին` չէին թողել անցնի սահմանը։
Բա գիտեք` ինչի՞ քչից-շատից փորձառու, իրավական դաշտում եւ իրավապաշտպանության ոլորտում աշխատելու որոշակի փորձ, կենսագրություն ունեցող Արտակ Զեյնալյանին «իր դիմումի համաձայն» ազատեցին Արդարադատության նախարարի պաշտոնից։ Եվ փոխարենը նշանակեցին սորոսական հանրույթի «վստահությունը վայելող» անհայտ, անփորձ մեկին, ով պատրաստ է աչք փակել ցանկացած անօրիականության վրա եւ կատարել «ի վերուստ» իջեցված ցանկացած պատվեր....

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը