Կա՛մ վարչապետին աղավաղված պատկեր են ներկայացնում, կա՛մ նա միտումնավոր է բոլոր դատավորներին սևացնում
Վարչապետ Փաշինյանի խոսքերն են.
«Անցյալ տարի ՀՀ-ում առաջին անգամ դիտարկվել է երևույթ, երբ դատավորների թափուր տեղերի համար հայտարարված թափուր մրցույթների համար քիչ հայտեր են ստացվել: Պատճառն այն է, որ գիտեն կաշառք չպիտի վերցնել, որովհետև մեծ հավանականությամբ կձերբակալվեն, բիզնեսով չպիտի զբաղվեն, որովհետև մեծ հավանականությանբ հակակոռուպցիոն մեխանիզմները կբացահայտեն դա ու գիտեն, որ պետք է ստանան 400-600 հազար դրամ աշխատավարձ և պետք է որոշ դեպքերում մարդկանց դատապարտեն ցմահ ազատազրկման: Այս պայմաններում ո՞վ կուզենա դատավոր լինել»։
Կա՛մ վարչապետին սխալ, աղավաղված պատկեր են ներկայացնում, կա՛մ նա միտումնավոր է բոլոր դատավորներին սևացնում՝ արդարացնելու մայիսի 19-20-ի իր հակասահմանադրական վարքագիծը։
Իրականությունն այն է, որ մարդիկ չեն ցանկանում դատավոր դառնալ, քանի որ Վարչապետ Փաշինյանը, նրա թիմը և կողմնակիցներն ուղղորդված վատաբանում են դատավորներին։
Մինչդեռ նախորդող շրջանում բազմաթիվ որակյալ, նվիրյալ երիտասարդ իրավաբաններ են դարձել դատավոր։ Ինքս այդ գործընթացին անմիջական մասնակցություն եմ ունեցել Արդարադատության ակադեմիայի առաջին ռեկտորի կարգավիճակով (2013-2016թթ)։
Նեղ քաղաքական շահերից դրդված՝ անվանարկում և վատաբանում եք մի կարևորագույն համայնք։ Համայնք, որում իրոք կան անարժաններ (նրանք, որպես կանոն, հլու-հնազանդ են Ձեր հակասահմանադրական քաղաքականությանը), բայց կան նաև բազմաթիվ արժանավորներ։ Ընդ որում, իմ համոզմամբ՝ անարժանների և արժանավորների հարաբերակցությամբ դատականն ավելի շահեկան վիճակում է, քան օրենսդիրն ու գործադիրը։
Եվ վերջում։ Ես իմ ողջ հանրային գործունեության ընթացքում եղել եմ կամուրջներ կառուցող, սուր անկյուններ հարթող, համերաշխությունը իմ լումայով ավելացնող։ Հիմա դուք խրամատներ եք փորել և ինձ ու իմ պես շատերին առաջարկում եք ընտրել ի՛մ խրամատը։ Դա՛ չէ իմ ցանկությունը, բայց եթե ներքին խրամատներ են փորվում, և ինձ պարտադրում են ընտրել, ես իմ պարտքն եմ համարում ընտրել խրամատ փորողի հակառակ խրամատը։ Վստահ եմ, որ այդպիսի ընտրություն միայն ես չէ, որ կատարում եմ։
Ե՞րբ եք գիտակցելու, որ ներքին թշնամանք բորբոքելը, ինստիտուտներ ջարդելը լավ տեղ չի հասցնելու։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից