Կարծիք

20.06.2019 10:52


Չե՞ք հասկանում, որ էս մարդկանց զսպելու մեխանիզմ չունեք

Չե՞ք հասկանում, որ էս մարդկանց զսպելու մեխանիզմ չունեք

Ալիևին կիրթ մարդ անվանո՛ղ, Արցախը բանակցային սեղան վերադարձնո՛ղ, առանց Արցախի չբանակցո՛ղ, վերելակային դիվանագե՛տ, Նիկո՛լ, զենք փտեցնող ու սուտ խաղաղություն քարոզող կոռումպացված տիկին Աննա՛, հասարակությանը ստով կերակրո՛ղ, նրան պառակտո՛ղ, կազմաքանդո՛ղ, պետության հիմքերը հետևողականորեն քայքայող քայլիշխանությո՛ւն, նշյալներին անհասկանալ ծափահարող քաղաքացինե՛ր, ահա՛ իրականությունը։

Հետաքրքիր չէ՞ արտգործնախարարների ամերիկյան այցին ընդառաջ՝ Հասանովի այս հայտարարության իմաստը, հետաքրքի՞ր չէ Բաքվի էս հռետորաբանությունը, չե՞ք հասկանում, որ էս մարդկանց զսպելու մեխանիզմ չունեք, քանի որ արտաքին աշխարհում ունեցած ռազմաստրատեգիական դաշնակիցների հետ հարաբերություններն էլ եք հարամել վերջնականապես, հույսներդ ո՞ւմ վրա եք դրել՝ դասալիքների՞, սուտ խաղաղություն քարոզողների՞, անվերջ ստողների՞, բա՛վ է, բա՛վ, սթափվե՛ք, մեր շեմքին պատերազմն է չոքել, իսկ մենք միմյանց հետ «բարիշել» ենք անկարող...

Կից նյութն՝ այստեղ

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը