Հարգելի ոստիկանապետ, այսօր հերթական անգամ Վերաքննիչ դատարանի դիմաց՝ Քոչարյանին դեմ և կողմ ակցիայի ընթացքում, ոստիկանության Երևանի կենտրոն բաժանմունքի փոխգնդապետ Մանուկյանի կողմից կատարվեց պաշտոնական դիրքի չարաշահում:
Չնայած մեր կողմից ցուցաբերած մեծ հարգանքին, որը կարող է փաստել այդտեղ կանգնած ցանկացած ոստիկան, նա չարաշահելով իր ուսադիրները՝ սկսեց մեզ անպատվել, քաղաքացու հետ խոսել ահաբեկելով և անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց մեր՝ ՀՀ քաղաքացիների հանդեպ:
Հարգելի՛ պարոն ոստիկանապետ, մենք միշտ ունեցել ենք ոստիկանություն, որը հարգել և պաշտպանել է ՀՀ քաղաքացուն և նրա իրավունքները, սակայն նմանատիպ ոչ ադեկվատ և ոչ արհեստավարժ ոստիկանի պատճառով վարկաբեկվում է մի ողջ համակարգ և ոտնատակ տրվում համազգեստի պատիվը:
Հուսով ենք Դուք հետամուտ կլինեք մեր բաց նամակին և կհանեք ստահակին ոստիկանի համազգեստից, որպեսզի չպղտորվի հայ ոստիկանի բարի անունը:
Բաց նամակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին

Մենք ևս հետևողական կլինենք այս հարցի լուծմանը:
Նարէկ Մութաֆէան
Ashot Aslikyan
Անի Կարապետյան
ԽեՂափոխություն ֆեյսբուքյան էջից