Կարծիք

20.06.2019 10:40


Երբ գործողությունների հիմքում գաղափար չի լինում, հետևանքներն անխուսափելի են (տեսանյութ)

Երբ գործողությունների հիմքում գաղափար չի լինում, հետևանքներն անխուսափելի են (տեսանյութ)

Սիրելի՛ հայրենակիցներ, չիմացողների համար ասեմ՝ Բուլկի Հարութը դեռ սկզբից՝ իր «կալբաս» գողացող կնոջ (համենայնդեպս, մամուլն է գրում), պարուհուն՝ գեղեցկուհու, դատարանը՝ մզկիթի հետ շփոթած կնոջ (որը մուսուլմանական բացականչություններ է հնչեցնում) անատամ, հարբեցող 70+ տղամարդկանց և մի 2-3 այլ «տաղանդավորների» հետ մասնակցում է Գ.Նժդեհի փողոցում՝ վերաքննիչ դատարանի դիմաց, ընդդեմ Քոչարյանի աջակիցների ակցիային, բայց երեկվանից նրանց միացան մեր բոլորի կողմից չսիրված, մեր 20-ապետ Ջիվանը, որն արդեն այսօր ուզում է հրաժեշտ տալ Բուլկի Հարութին, ինչը անթույլատրելի եմ համարում, Բուլկի Հարութը մերն է, վերադարձրե՛ք մեր Բուլկիին: Հարո՜ւթ, չհանձնվե՛ս, Հարութ:

Հ.Գ. Երբ գործողությունների հիմքում գաղափար չի լինում, հետևանքներն անխուսափելի են:

Հ.Գ.Գ. Ի դեպ, կադրից դուրս լսվում է «անաչառ», «սոռոսից մի կոպեկ անգամ չստացած», Factor TV լրատվականի լրագրող Նարեկ Կիրակոսյանի ձայնը, բայց այս տեսանյութի հետ կապված որևէ նյութ իրենց կայքում չգտա:

#կեղծօրակարգ
#Bulkiharut
#20apetjivan

Հայկ Աթոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը