«ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները հրահանգավորված զրպարտություններ են տարածում իմ մասին». Դավիթ Շահնազարյան
Նիկոլ Փաշինյանի վարչապետության մեկ տարվա ամփոփման, ձեռքբերումների, բացթողումների, ներքին ու արտաքին քաղաքական մարտահրավերների և այլ թեմաների շուրջ 168.am-ը զրուցել է արտակարգ և լիազոր դեսպան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1991-95թթ. և 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանի հետ:
–Ինչպե՞ս կգնահատեք վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած ներքին քաղաքականությունը, արդյո՞ք նրան հաջողվեց ի կատար ածել այն բոլոր խոստումները, որոնք մարդկանց մեկ տարի առաջ փողոց էին հանել։
-Մեկ տարի է, ինչ Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, բայց այս իշխանությունները ոչ մի բնագավառում որևէ դրական արդյունքի չեն հասել։ Ավելին՝ բոլոր ոլորտներում հետընթաց է։ Տնտեսության աճը զուտ նոմինալ է, իսկ իրականում կա անկում, քանզի արտաքին առևտուրը ու հատկապես արտահանումը պակասել է, այսինքն՝ մենք արտաքին շուկաներ ենք կորցնում։ Արտագաղթի թվերն աճ են գրանցում, փակվում են գործող բիզնեսներ, արտաքին պարտքը մեծացել է, և կապիտալի հսկայական արտահոսք կա։ Միայն անցած տարի ֆիզիկական անձանց փոխանցումները Հայաստանից արտերկիր կազմել են 1 մլրդ 188 մլն դոլար։
Խոսքը բացառապես բանկային համակարգի միջոցով Հայաստանից դուրս եկած գումարների մասին է, և սա հսկայական գումար է Հայաստանի տնտեսության համար, այսինքն՝ կապիտալը փախչում է։ Այս տարվա առաջին եռամսյակում՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (այսինքն ՝մինչ իշխանափոխությունը), ուղղակի ներդրումները նվազել են 11 անգամ։
Հարկային բեռը մեծացել է, իսկ կոռուպցիայի դեմ պայքարը կրում է խիստ ընտրողական ու քաղաքական հետապնդումների բնույթ։ Մասնավորապես, օլիգարխիայի մի ստվար հատվածը ներկայիս իշխանության վերահսկողության տակ է, իսկ մյուս մասի նկատմամբ ինչ իրականացվում է՝ ավելի շատ կրում է հակաօրինական դրամաշորթության՝ «racketeering»-ի բնույթ։
Հայտարարվել է, որ չկա համակարգային կոռուպցիա, սակայն իրականում ոչ միայն դրա բոլոր մեխանիզմները են առկա, այլև ավելացել են նոր սխեմաներ։ Օրինակ, վարչապետի կնոջ կողմից ստեղծվել են երկու, այսպես կոչված, բարեգործական հիմնադրամներ, որոնք ստիպում են գործարարներին այդ հիմնադրամներ միջոցներ փոխանցել։ Այդ հիմնադրամների գործունեությունը թափանցիկ չէ, և դրանց ղեկավարը՝ վարչապետի տիկինը, հրապարակավ հայտարարել է, որ «Բյուջեից գողացված գումարներն ավելի լավ է փոխանցեն իր հիմնադրամներին»:
Ներկայիս իշխանությունների օրոք մեկ տարում Հայաստանն էական հետընթաց է կատարել իրավական պետություն դառնալու ճանապարհին։ Առկա է ակնհայտ նահանջ ժողովրդավարությունից։ Հետընթաց է մարդու իրավունքների պաշտպանության, մամուլի ազատության ոլորտներում։ Վարչապետին չենթարկվող մամուլը պարբերաբար ենթարկվում է հետապնդումների և ճնշումների։
Ավելի քան հավանական է, որ դատական համակարգը «բարեփոխելուց» հետո կոնկրետ պատժիչ գործողություններ կձեռնարկվեն վարչապետին ոչ հնազանդ լրատվամիջոցների դեմ։
Տոտալ վերահսկողություն ունենալով գործադիր և օրենսդիր իշխանությունների վրա՝ վարչապետ Փաշինյանը հիմա արդեն փորձում է ամբողջովին իրեն ենթարկել արդարադատության համակարգը, և միայն այդ նպատակին են ծառայելու դատական համակարգի այն փոխակերպումները, որ նա արդեն իսկ սկսել է իրականացնել։
Արձանագրեմ, որ Հայաստանում երբևէ չի եղել որևէ ղեկավար, որն ունենա այսքան մեծ անձնական (հենց անձնական, այլ ոչ՝ քաղաքական ուժի կամ մի խումբ մարդկանց) իշխանություն, որքան ներկայումս ունի Փաշինյանը։ Նրա բացարձակ ենթակայության տակ են թե գործադիր, թե օրենսդիր իշխանությունները, և հիմա նույնը փորձում է անել նաև դատական իշխանության համակարգի հետ։ Փաշինյանն ինքն է երկու անգամ հրապարակավ հայտարարել` «Հայաստանում չկա գեթ մի դատավոր, որ ինձ կարող է ասել՝ ոչ»: Հիմա նա փորձում է ստեղծել այսպիսի՝ անձամբ իրեն հլու-հնազանդ դատարաններ։
Դատական համակարգի դեմ վարչապետի արդեն իսկ կատարած գործողությունները, իր հրամանով Հայաստանի բոլոր դատարաններն արգելափակելը սահմանադրական կարգի կոպիտ խախտում էր և քրեորեն պատժելի արարք։ ՀՀ-ում ԵՄ անդամ երկրների դեսպանները, ԱՄՆ դեսպանատունը, Վենետիկի հանձնաժողովի նախագահը, ԵԽԽՎ Մոնիտորինգի առաքելության ղեկավարները, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հանդես եկան և հստակ նշեցին, որ դատաիրավական բարեփոխումների ողջ գործընթացը պետք է իրականացվի սահմանադրության շրջանակներում:
Իրական որևէ բարեփոխում բացարձակապես տեղի չի ունեցել։ Մի քանի նախարարությունների միավորումը ոչ մի կապ չունի համակարգային ռեֆորմի հետ, ավելին, ամբողջապես վարչապետին ենթակա Ազգային ժողովը ոչ միայն համակարգային բարեփոխումներին միտված օրենք չի ընդունել, այլ քննարկվում են օրենքներ, որոնք բացահայտ կոռուպցիոն գործառույթներ և կոնկրետ շահեր են սպասարկում։ Մասնավորապես՝ բուքմեյքերական գրասենյակների գործունեության օրենքում փոփոխությունների օրինագիծը:
Մինչդեռ Համաշխարհային բանկի փորձագետները զգուշացրել են, որ, եթե համակարգային բարեփոխումները հապաղեն` հնարավոր չի լինելու տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում հասնել որևէ շոշափելի արդյունքի, ինչը կարող է Հայաստանում հերթական ցնցումների պատճառ դառնալ:
Այս ամենը, իհարկե, արվում է ժողովրդավարության աղմուկի և քողի տակ, Եվրոպայում դեռևս կան շրջանակներ, որոնք, շատ վատ տեղեկացված լինելով Հայաստանում կատարվող թե ներքին, թե արտաքին քաղաքական գործընթացներից, համարում են, որ Հայաստանում իրենց պատկերացրած դեմոկրատիայի հաղթանակն է։
Իհարկե, նշածս բոլոր կետերը, և ոչ միայն դրանք, պետք է շատ մանրամասն ներկայացնել, բայց մի հարցազրույցի սահմաններում, շատ համառոտ՝ սրանք են Հայաստանի ներքին կյանքում վարչապետի մեկ տարվա գործունեության արդյունքները։
–Արդյոք վարվող արտաքին քաղաքականության մեջ նույնպե՞ս կան լուրջ ձախողումներ, և առհասարակ ի՞նչ արտաքին քաղաքական ուղղություն պետք է որդեգրի Հայաստանի Հանրապետությունը։
–Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է և պետք պահպանի և ընդլայնի այդ երկրի հետ իր հարաբերությունները, միաժամանակ ձգտի նվազեցնել ասիմետրիան այդ հարաբերություններում և առնվազն պահպանի միմյանց նկատմամբ նախկինում եղած վստահության մակարդակը։ Միաժամանակ Հայաստանը ելնելով իր ազգային անվտանգության մարտավարական ու ռազմավարական շահերից՝ ուղղակի պարտավոր է վարել հավասարակշռված, բազմավեկտոր և ակտիվ արտաքին քաղաքականություն, քանի որ մեր համար չափազանց կարևոր են մեր հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունները, ԱՄՆ-ի, Եվրամիության, ԵՄ անդամ երկրների, ինչպես նաև Չինաստանի հետ հարաբերությունները։ Հատուկ նշանակություն ունեն Արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերություններն ու կապերը։
Նախորդ իշխանություններին այս ամենն անել ինչ-որ չափով, համենայնդեպս, հաջողվում էր, կար շոշափելի առաջընթաց։ Այս մեկ տարվա արտաքին քաղաքականությունը ներկայիս իշխանությունների ամենախոցելի տեղն է, շատ ավելի խոցելի, քան ներքաղաքական վերոնշյալ գնահատականներս, ինչպես նաև չնշած հարցերը։
Ռուսաստանի հետ հարաբերությունները, հիմա առերևույթ թվում է, թե կարծես արդեն նորմալ են, բայց ակնհայտ է, որ առնվազն փոխվստահություն չկա, և Փաշինյանի կառավարությունը Մոսկվայում չի ընկալվում՝ որպես վստահելի գործընկեր։ Միաժամանակ, Ռուսաստանի հետ հարաբերություններում ասիմետրիան էապես մեծացել է՝ ի վնաս Հայաստանի: Գուցե նաև դա է պատճառներից մեկը, որ հիմա Հայաստանը Մոսկվայի կողմից որպես լուրջ գործընկեր չի ընկալվում։
Հայաստանը անդամ է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի, բայց ՌԴ-ից բացի՝ այլ անդամ երկրների, մասնավորապես՝ Բելառուսի և Ղազախստանի հետ հարաբերություններն էական անկում են ապրել, նույնիսկ այդ երկրների ղեկավարներն իրենց թույլ են տվել ոչ այնքան հարգալից հռետորաբանություն ՀՀ կառավարության հանդեպ։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ներկայիս կառավարությունը կատարել է լրջագույն հայեցակարգային սխալներ, որոնց արդյունքում՝ մասնավորապես, էապես մեծացել է Ադրբեջանի կողմից նոր լայնածավալ հարձակողական գործողություններ սկսելու վտանգը, բայց սա ծավալուն թեմա է և առանձին խոսակցության նյութ։
Վրաստանի հետ հարաբերություններում, որոնք Հայաստանի համար ունեն բացառիկ կարևոր նշանակություն, գործնականում որևէ բովանդակային առաջընթաց չկա։ Ավելին, Վրաստանի նախագահը Հայաստան կատարած այցի ընթացքում մի քանի հարցերի վերաբերյալ դժգոհություններ արտահայտեց։ Այդ խնդիրները երկար տարիներ եղել են Հայաստան-Վրաստան հարաբերություններում և միշտ էլ քննարկվել, բայց երբևէ չեն հրապարակայնացվել։
Հարևան Իրանի հետ հարաբերությունները ներկայումս առնվազն անորոշ վիճակում են հայտնվել։ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան այցի ընթացքում կարևոր ծրագրեր հայտարարվեցին, բայց որևէ քայլ չի արվել, նույնիսկ չեն էլ հիշատակվում այդ ծրագրերը։ Ակնհայտ են նաև որոշակի նշաններ, որ Իրանի կողմից նույնպես մեր իշխանությունները որպես լուրջ գործընկեր չեն ընկալվում։
Չինաստանի դերը տարածաշրջանում աճում է, և վերջերս Չինաստանի հետ մեր հարաբերություններում դրական դինամիկա կար, սակայն Պեկինին Հայաստանը հետաքրքրում է տարածաշրջանային համատեքստում, և մեր հարևանների` Վրաստանի և Իրանի հետ չզարգացող հարաբերությունների պայմաններում մենք կարող ենք կորցնել ներկայիս հեռանկարը Չինաստանի հետ։
ԵՄ-ի հետ հարաբերությունները, որը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի, ըստ էության, արտաքին քաղաքականության միակ ուղղությունն են, որտեղ կա հստակ օրակարգ, սակայն դա էլ ժառանգություն են ստացել նախորդ իշխանություններից` 2017-ին ստորագրված Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է՝ ՀԸԳՀ-ն:
Բայց չնայած ԵՄ-ից հնչած լավատեսական գնահատականներին` իրականում այդ օրակարգն էլ առաջնահերթություն չէ և բավականաչափ ուշադրության չի արժանանում ներկայիս իշխանությունների կողմից։ Մասնավորապես, Փաշինյանի կառավարությունը հրաժարվեց ՀԸԳՀ-ի դրություններ մտցնել 2019թ. կառավարության ծրագրում, կիրարկման ճանապարհային քարտեզն ընդունվեց մեծ ուշացումով, այն էլ՝ ոչ թե ԱԺ-ով կամ կառավարության որոշմամբ, այլ վարչապետի որոշմամբ: Թերևս, դրա պատճառն այն է, որ Փաշինյանը վստահ է, որ իր կառավարությունն ի վիճակի չէ այն կյանքի կոչել, և նա իր ստորագրությամբ և առանց մեծ աղմուկի՝ այն կարող է փոխել: Իսկ վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկը նախատեսվածից առնվազն մեկ տարով ուշանալու է: Կան բազմաթիվ այլ բացթողումներ:
Նկատենք, որ Փաշինյանը Բրյուսել առաջին այցով ԵՄ-ի հետ հարաբերությունները սկսեց` հայտարարելով, որ «թավշյա հեղափոխություն» է իրականացնել, և ԵՄ-ն դրա համար ֆինանսական մեծ աջակցություն պետք է ցուցաբերի Հայաստանին, որին ի պատասխան՝ նրան ԵՄ-ից ասացին, որ ԵՄ-ն աջակցում է ոչ թե «հեղափոխություններին», այլ իրական բարեփոխումներին:
Եվրամիության անդամ երկրների հետ հարաբերություններում որևէ առաջընթաց չի արձանագրվել։ ԱՄՆ-ի հետ Հայաստանի ներկայիս կառավարությունը չի կարողանում օրակարգ ձևավորել կամ օրակարգ առաջարկել Վաշինգտոնին։ Ավելին, անկախությունից ի վեր ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները երբեք այսքան ցածր մակարդակ չեն ունեցել։
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ հարաբերություններում էլ ամեն ինչ հարթ չէ, և դա ակնհայտ է, մասնավորապես՝ համատեղ զորավարժությունների մասնակցելու առումով նույնպես։
Եզրափակելով՝ որպես ընդհանուր գնահատական՝ կարող եմ ասել, որ այս իշխանությունները թե ներքին քաղաքականության, թե արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում են իրենց «հեղափոխական» օրակարգով, և այդ օրակարգը կիրառում են ոչ միայն երկրի ներսում, այլև այն փորձում են տանել Ռուսաստան և Եվրոպա, ինչը մեծագույն սխալ է։
Թեպետ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը ոչ մի գաղափարախոսության չի դավանում, և իզմ-երի ժամանակն անցել է, բայց Հայաստանն ինքը փորձում է դարձնել գաղափարականացված պետություն հենց «հեղափոխության» փաստի վրա, որովհետև այդ «հեղափոխությունը» բովանդակություն առայժմ չունի, և վարում է գաղափարականացված արտաքին քաղաքականություն, ինչը դատապարտելի է։ Օրինակ, Խորհրդային Միությունը, լինելով գաղափարականացված երկիր, վարում էր հստակ արտահայտված շատ պրագմատիկ արտաքին քաղաքականություն։
Եվ ներքին ելույթներում, և միջազգային հարթակներում Հայաստանի իշխանությունները չեն ներկայացնում իրենց արտաքին քաղաքական և անվտանգության տեսլականը, այլ կրկին նվիրվում են «թավշյա հեղափոխության» գովազդին, ինչը միջազգային գործընկերների համար հետաքրքիր չէ և հիմք չէ հարաբերություններ խորացնելու համար։ Իսկ ՔՊ-ի վերջին համագումարում ՀՀ ղեկավարության կողմից ասվել է, թե՝ «Հայաստանն այսօր ազատության ու ժողովրդավարության բաստիոնն է՝ աշխարհում, այո՝ ոչ թե ԱՄՆ-ը, այո՝ ոչ թե Եվրոպան, և կախված նրանից՝ կհաջողի՞ արդյոք հայկական ժողովրդավարությունը, այս հարցի պատասխանը մեծապես կպայմանավորի, թե արդյոք ժողովրդավարությունը կհաջողվի աշխարհում»:
Նախ՝ ինչպես նշեցի՝ իրականում Հայաստանում առկա է էական հետընթաց ազատություններից և ժողովրդավարությունից, և երկրորդ՝ շատ երկրներ սա պարզապես կարող են ընդունել՝ որպես վիրավորանք։
ՀՀ անվտանգության կարևորագույն բաղադրիչը, առնվազն ոչ պակաս, քան Զինված ուժերն են, արտաքին քաղաքականությունն է, և այն իրականում մեծ ջանքեր, պրոֆեսիոնալիզմ, հետևողականություն, առավել պրագմատիզմ և ռեսուրսներ է պահանջում, այլ ոչ թե «թավշյա հեղափոխությունն» արտաքին քաղաքականության օրակարգ դարձնելը:
Հայտնի է, որ վերջերս Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) ղեկավարության հրավերով ինստիտուտում «Հայաստանի արտաքին քաղաքականություն և Լեռնային Ղարաբաղի հիմնահարց» թեմայով։ Ձեր ելույթից հետո մամուլում հրապարակում եղավ, որտեղ, մասնավորապես, նշվում էր, որ Դուք МГИМО-ի այդ միջոցառմանը կոչ եք արել, որ Ռուսաստանը հանդես գա Փաշինյանի կառավարության դեմ։ 168.am-ի հետ զրույցում Դուք կտրականապես հերքել եք այդ լուրերը և նշել, որ այդ զրպարտանքն ուղղորդված է եղել անմիջապես վարչապետ Փաշինյանի կողմից։ Արդեն իսկ կա հերքում նաև МГИМО-ի պրոռեկտոր Եվգենի Կոժոկինի կողմից: Ի՞նչ կասեք այս թեմայով:
–Այո, ես հրավեր էի ստացել МГИМО-ի ղեկավարությունից և մայիսի 24-ին ելույթով հանդես եմ եկել այնտեղ։ Դրանից հետո հենց Փաշինյանին ենթակա մամուլն այդպիսի զրպարտություն էր տարածել, որին ես անդրադարձել էի։ Իհարկե, իմ այդ անդրադարձին որևէ պատասխան չի եղել, բայց դրանից հետո շարունակվում է նրանց կողմից իմ դեմ գործունեությունը։ Բրյուսելում, Եվրամիության անդամ երկրների մայրաքաղաքներում, ինչպես նաև Ուկրաինայում և Վրաստանում գտնվող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները հրահանգավորված զրպարտություններ են տարածում իմ մասին։
Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ իշխանությունների կողմից տարածվող այդ լուրերը հերյուրանքներ են ու բացարձակ զրպարտանք, ինչը, ինչպես դուք նշեցիք, հրապարակավ հերքել էր նաև МГИМО-ի պրոռեկտոր Եվգենի Կոժոկինը, ով վարում էր այդ քննարկումը։ Բացի դրանից, դա Հայաստանի օրենքների խախտում է, քանի որ քրեորեն պատժելի արարք է դրսի որևէ ուժի նման կոչ անելը։ Ի
Իսկ ամենաէականն այն է, որ դա ինձ համար բարոյապես անընդունելի է, և իմ ողջ քաղաքական գործունեության ընթացքում ոչ միայն նման բան չեմ արել ու մտքովս անգամ չի անցել նման բան անել, այլև՝ միշտ դատապարտել եմ նման փորձերը։ Սա ուղղակի զրպարտանք է քաղաքական հակառակորդների դեմ, և սա Փաշինյանի և նրա մերձավորների գործելաոճն է, որովհետև չունենալով որևէ հակափաստարկ նույն այդ արտաքին քաղաքականության հարցերով, իսկ ես մանրամասն փաստեր եմ ներկայացրել նաև, թե ինչ հայեցակարգային սխալներ, բացթողումներ են կատարվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում, ինչ կորուստների մեծ շղթա է եղել, բայց որևէ բովանդակային պատասխան չեմ ստացել, նրանք հիմա արդեն այս կերպ են փորձում գործել։
Ինչպես արդեն նշեցի, Եվրոպայում իրականում կան մեր ներքին ու արտաքին քաղաքականության մասին վատ տեղեկացված շրջանակներ, ովքեր սխալմամբ կարծում են, թե Հայաստանում ժողովրդավարական գործընթացներ են ծավալվում։ Մեկ անգամ ևս ընդգծում եմ, որ ներքաղաքական խնդիրները բացառապես մեր գործն են, և դրսի որևէ ուժ թող չխառնվի մեր ներքին խնդիրներին և ներքին օրակարգին։