Կառավարության դիմաց խորհրդանշական ակցիաները շարունակվում են:
Եթե մի պապիկ օրերսէշի վրա թանը բարձած եկել ու պահանջում էր, որպեսզի իր խախտված գույքային իրավունքները վերականգնվեն՝ ձեռքի հետ առաջարկելով կառավարությանը թան խմել ու դինջանալ, ապա այսօր արդեն ավելի «գաղափարականացված» ու ավելի, ես կասեի, հեղափոխական կենդանի էր հայտնվել «ժողովրդի» վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակի դիմաց:
Մի երիտասարդ ոչխար էր բերել և կապել կառավարության շենքի դիմաց՝ հայտարարելով, որ ձեռնտու չէ ոչխար պահելը: Երիտասարդի ակնարկը Նիկոլ Փաշինյանին էր ուղղված:
Եթե հիշում եք, «ժողովրդի» վարչապետն առաջարկում էր մարդկանց ոչխար պահել և այդպիսով մասնակցել տնտեսական հեղափոխությանը: Խորհրդանշական այդ ակցիայով երիտասարդը, թերևս, ուզում էր ցույց տալ, որ վարչապետի ասածով ոչ մի տնտեսական հեղափոխություն էլ չի լինի, քանզի ոչխար պահելով հեռու չես գնա:
Թե ինչ եղավ ոչխարով ակցիա կազմակերպած քաղաքացու հետ, և ինչ արեցին ոչխարին, հայտնի չէ, քանզի ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից համացանցում տարածած տեսանյութից պարզ չի դառնում, թե ինչ զարգացում ունենք հեղափոխության խորհրդանիշներից մեկը դարձած կենդանու մասով:
Ի դեպ, էշի ակցիայի ժամանակ չորքոտանուն տարան: Հայտնի չէ, թե ուր, բայց հայտնի է, թե ում հրահանգով: Կառավարության աշխատակիցը «դեպքի վայրում» հայտնված «Ա1+»-ի թղթակցին ասել էր, որ իրեն վարչապետն է հանձնարարել զբաղվել ավանակի հարցով (ստորև ներկայացված տեսանյութում դիտեք 5:35-ից):
Ինչ մնում է էշատիրոջը, այսինքն՝ պապիկին, ապա նրան ոստիկանները ձեռնաշղթաներ հագցրեցին ու բերման ենթարկեցին ոստիկանություն, հետո բաց թողեցին:
Դատելով ամենից՝ կառավարության շենքը կամաց-կամաց դառնում է կենդանիների հավաքատեղի: Նկատի ունեմ շենքի դիմաց բերվող կենդանիներին:
Չի բացառվում, որ մի օր մի ամբողջ սուրու հայտնվի հեղափոխական հրապարակում:
Հայկ Ուսունց
Հ.Գ.: Տեղին է հիշեցնելը, որ ԱԺ-ի բակում շաբաթներ առաջ հավեր էին հայտնվել: Երևույթն ինքնին խոսուն էր:
Հուսանք, որ Արարատի մարզպետի սիրելի կոկորդիլոսները չեն հայտնվի պետական շենքերի մոտ: Մարդ ես, մեկ էլ տեսար հիշեցին, որ նախկինում թռչուն են եղել, թևեր առնեն ու գան մարզպետարանի դիմաց:
Ոչխարը՝ կառավարությունում (տեսանյութ)
Կառավարության դիմաց խորհրդանշական ակցիաները շարունակվում են:
Եթե մի պապիկ օրերս էշի վրա թանը բարձած եկել ու պահանջում էր, որպեսզի իր խախտված գույքային իրավունքները վերականգնվեն՝ ձեռքի հետ առաջարկելով կառավարությանը թան խմել ու դինջանալ, ապա այսօր արդեն ավելի «գաղափարականացված» ու ավելի, ես կասեի, հեղափոխական կենդանի էր հայտնվել «ժողովրդի» վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակի դիմաց: