Կարծիք

19.06.2019 12:40


Կաղացո՞ղ, թե՞ սողացող հեղափոխություն

Կաղացո՞ղ, թե՞ սողացող հեղափոխություն

Նիկոլ Ամենակարողի հեղափոխական կարգախոսներից մեկը, եթե հիշում եք, այսպիսին էր. «Վե՛ր կաց, եւ քայլի՛ր»։

Մնացածը` «Աղքատությունը հանել ուղեղից», «Պահանջել ՀԴՄ կտրոններ», «Ձգված կանգնել, երբ վարչապետն է գալիս», «Սաղմի մեջ խեղդել հակահեղափոխականությունը», «Արգելափակել դատարանները», եւ այլն, գլոբալ այդ կարգախոսից բխող ածանցյալ դրսեւորումներ են։

Բայց եթե ծուռ նստենք, շիտակ խոսենք, քայլարածների կողմից ջերմորեն սիրված «թավշյա հեղափոխությունը» քայլելու հետ կապված լուրջ խնդիրներ ունի. առավելագույնը, որ կարողանում է անել, տեղում դոփելն է։

Հաշվի առնելով դե ֆակտո իրավիճակը, որ գործ ունենք ոչ թե քայլող, այլ կաղացող կամ լավագույն դեպքում սողացող հեղափոխության հետ՝ առաջարկում եմ վերաձեւակերպել հիշյալ կարգախոսը. «Վե՛ր կաց, եւ կաղալով մի քայլ առաջ արա, երկու քայլ` հետ»։

Կամ` «Վե՛ր կաց ու սողա՛, քանի կարող ես»...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը