Երեկ խորհրդարանում հերթական անգամ ապացուցվեց վաղուց ապացուցվածը։
Նիկոլ Փաշինյանի գործուն միջամտությամբ Լևոն Տեր–Պետրոսյանի հերթական թիմակիցը դարձավ պետական պաշտոնյա։ Վահե Գրիգորյանը 99 պատգամավորի «կողմ» ձայներով նշանակվեց ՍԴ դատավոր։
Գործող Սահմանադրությունը ոչ լեգիտիմ համարող և իրեն առաջադրած նախագահ Արմեն Սարգսյանին ոչ լեգիտիմ համարող Վահե Գրիգորյանին դեմ է քվեարկել ընդամենը 22 պատգամավոր, իսկ մեկինն էլ համարվել է անվավեր։ Նոմինալ առումով 44–հոգանոց ընդդիմադիր պատգամավորներ ունեցող խորհրդարանը կիսով չափ է «դեմ» ձայներ հավաքում։ Իսկ դա շատ բաների մասին է խոսում։
Շանտաժի միջոցով Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր դարձնելու գործընթացը ցույց տվեց, որ խորհրդարանն ամբողջությամբ ապաքաղաքական մարմին է, քանզի կատարում է զուտ դակիչի ֆունկցիա։ Դակում են ինչպես քայլարածները, այնպես էլ ֆորմալ ընդդիմադիրները՝ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը»։
ԲՀԿ–ն ու ԼՀԿ–ն ներկայացնող առանձին պատգամավորները կարող են որոշ դեպքերում թունդ ելույթներ ունենալ և անգամ քննադել իշխանություններին, ակնարկներ անել Փաշինյանի ուղղությամբ, բայց, միևնույն է, խիստ անհրաժեշտության դեպքում նրանք քվեարկում են այնպես, ինչպես թելադրում են կառավարությունից, կամ այնպես, ինչպես թելադրում է իրենց ներքին վախը։
Քաղաքական տրամաբանությունից ու նպատակահարմարությունից ելնելով՝ ԲՀԿ–ն ու ԼՀԿ–ն ամբողջ կազմով պետք է դեմ լինեին Գրիգորյանի թեկնածությանը, բայց ի վնաս իրենց գործեցին։ Դա նշանակում է, որ իրենք ճնշումների, շանտաժի կամ բնածին վախի ազդեցության տակ են «ազատ» քվեարկություն իրականացրել և քվե ապահովել ոչ լեգիտիմ այդ թեկնածուի համար։ «Ազատը» տվյալ դեպքում նշանակում է փորձել հա՛մ կույս մնալ, հա՛մ հաճույք ստանալ։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Փաշինյանի սրտով քվեարկություն իրականացնելն ապահովում է կուսազրկում, բայց՝ առանց հաճույքի։ Դա բռնաբարություն էր։ Քաղաքական բռնաբարություն։
Գագիկ Ծառուկանին ու Էդմոն Մարուքյանին միավորում է այն, որ նրանք «ազատ քվեարկությամբ» աջակցեցին լևոնանիկոլական դրածոյին։ Իսկ դա նշանակում է, որ իրենք կիսելու են պատասխանատվությունն այն ավերածությունների համար, որն իրականացնելու է քայլարածների իշխանությունը։
Մի խոսքով, «կլասիկ» Էդմոն Մարուքյանն ու Աբովյանի հաղթանակից վախեցած ոչ դասական քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանը քվեարկեցին մեկի օգտին, ով սեփականության խլման և բռնապետության հաստատման գործիքներից մեկն է լինելու «ժողովրդի» վարչապետի ձեռքում։ Ասել է թե՝ ԲՀԿ–ն ու ԼՀԿ–ն երեկ ձայներ ապահովեցին առանց «իզմերի» նեոբոլշևիկյան ու ֆաշիստական ռեժիմների հիբրիդ հիշեցնող այս իշխանության սպասարկուի համար, այսինքն՝ իրենց ձեռքով թոկը գցեցին իրենց իսկ վիզը։
Գրիգորյանի քվեարկությունը հիշեցնում էր տխրահռչակ Արարատ Միրզոյանին ԱԺ նախագահ դարձնելու գործընթացը, երբ գրեթե 100 տոկոս ձայն ապահովեցին «Իմ քայլը», ԲՀԿ–ն ու ԼՀԿ–ն։
Ճիշտ է, Վահե Գրիգորյանի համար Արարատի չափ «լցոնում» չեղավ, բայց ընդհանուր պատկերը նույնն էր։ Մինչդեռ եթե ԲՀԿ–ն ու ԼՀԿ–ն իրական ընդդիմադիր լինեին, ապա չի բացառվում, որ Վահե Գրիգորյանը չհավաքեր անհրաժեշտ 80 ձայները, քանզի 22 դեմ քվեարկածների մեջ, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, շատ են եղել «Իմ քայլը» խմբակցության այն անդամները, որոնք չեն ցանկացել լևոնական թեկնածուի օգտին քվե ապահովել։ Դե, իսկ օրերս ՔՊ–ից փաստացի վտարված Սասուն Միքայելյանը և նրա սանիկ Թագուհի Թովմասյանը («Ժողովուրդ» թերթի խմբագիր, «Իմ քայլի» անդամ) ցուցադրական ձևով չմասնակցեցին քվեարկությանը։
Երեկվա քվեարկությունը ցույց տվեց նաև, որ հիմնական քաղաքական գործընթացները տեղի են ունենալու խորհրդարանի պատերից դուրս, և այս իշխանությունների հիմնական քաղաքական ընդդիմախոսներն օրենսդիր մարմնից դուրս են գտնվում։
Քաղաքական բաժանումը ֆաշիզմին ու նեոբոլշևիզմին կողմ և դեմ ուժերի միջև է լինելու։ Արանքում հայտնվածներն ընդամենը ոտատակ են ընկնելու։
Ինչն է միավորում ԲՀԿ–ին ու ԼՀԿ–ին

Կորյուն Մանուկյան