Երևանում նոր մարզադաշտ կառուցելու փոխարեն գյուղերում ֆուտբոլի դաշտեր կառուցեք
Հերթական անհեթեթ լուրն եմ լսում՝ ՀՖՖ նախագահ Վանեցյանը հայտարարել է, որ Հայաստանում նախատեսվում է մեծ մարզադաշտ կառուցել: Նա ասել է, որ, ցավոք, Հրազդան մարզադաշտը վերակառուցել հնարավոր չէ, քանի որ այն չի համապատասխանում ՈւԵՖԱ-ի ստանդարտներին, հետևաբար նորը պիտի կառուցվի:
Հիմա հարց՝ Արթուր Վանեցյան ջան, ախր, ինչո՞ւ ... ի՞նչենքանելումեծմարզադաշտը, չէ՞որՎ. ՍրագսյանիանվանՀանրապետականմարզադաշտըլրիվհերիքէ, նույնիսկդաչենքկարողանումլցնել, ի՞նչ մեծի մասին է խոսքը: Ի դեպ, Վ. Սրագսյանի անվան Հանրապետական մարզադաշտը լրիվ համապատասխանում է ՈՒԵՖԱ-ի չափանիշներին, հիմա իմաստըո՞րնէնորիցհսկայականվարկվերցնել, պետությանահագնացողպարտքըավելիմեծացնելուկառուցելմիկառույց, որիգոյություննընդհանրապեսանիմաստէ: Եթե երկիրը նորից պարտքի տակ եք գցում, գոնե դրա դիմաց արեք այնպիսի բան, որը օգուտ կտա մեր ժողովրդին, օրինակ՝ այդգումարովֆուտբոլիդաշտերկառուցեքմերերկրիփոքրքաղաքներումուգյուղերում, որպեսզիտեղիերեխաներնուպատանիներըկարողանանֆուտբոլովզբաղվել, որիարդյունքումմիկողմիցհայկականպրոֆեսիոնալֆուտբոլընորանորկադրերովհամալրելուխնդիրըկլուծվի, մյուսկողմիցէլերիտասարդությանմեջառողջապրելակերպըմասսայականացնելուխնդիրըկլուծվի: Բայց ոչ, մեր քաղաքական էլիտան հերթական անգամ փայլում է իր ոչ ադեկվատությամբ ու առաջնահերթությունների չգիտակցման իր հիվանդագին հատկությամբ:
Ի դեպ, Հրազդան մարզադաշտի համար ժամանակին գրել էի, հիմա նորից գրեմ՝ հույս ունենալով, որ գոնե պատահաբար մեր չինովնիկներից կամ գործարարներից որևէ մեկը կկարդա ու հետևություններ կանի: Բանն այն է, որ շատ իրանցի փոփ երգիչներ, այդ թվում՝ մեր հայրենակից Անդին, վտարված են Իրանից ու այնտեղ համերգներ տալու հնարավորություն չունեն, բայց նրանց երգերը սիրված են մնում Իրանում. կազմակերպեք նրանց համերգները Երևանում՝ Հրազդան մարզադաշտում, ու կտեսնեք, թե ոնց են Իրանից լցվելու Երևան՝ նրանց համերգներին ներկա լինելու համար. մարզադաշտը հաստատ լեփ–լեցուն է լինելու այդ համերգներին, որի արդյունքում համ մարզադաշտը կսկսի դրամ վաստակել, համ էլ զբոսաշրջությունը կխթանվի: Համենայնդեպս, սա Հրազդան մարզադաշտը նորից ինչ-որ կերպ շահագործելուն միտված գաղափար է, որը կարելի է փորձել. կարծում եմ՝ գրագետ գործելու դեպքում կաշխատի:
Երևանում նոր մարզադաշտ կառուցելու փոխարեն գյուղերում ֆուտբոլի դաշտեր կառուցեք
Հերթական անհեթեթ լուրն եմ լսում՝ ՀՖՖ նախագահ Վանեցյանը հայտարարել է, որ Հայաստանում նախատեսվում է մեծ մարզադաշտ կառուցել: Նա ասել է, որ, ցավոք, Հրազդան մարզադաշտը վերակառուցել հնարավոր չէ, քանի որ այն չի համապատասխանում ՈւԵՖԱ-ի ստանդարտներին, հետևաբար նորը պիտի կառուցվի:
Հիմա հարց՝ Արթուր Վանեցյան ջան, ախր, ինչո՞ւ ... ի՞նչ ենք անելու մեծ մարզադաշտը, չէ՞ որ Վ. Սրագսյանի անվան Հանրապետական մարզադաշտը լրիվ հերիք է, նույնիսկ դա չենք կարողանում լցնել, ի՞նչ մեծի մասին է խոսքը: Ի դեպ, Վ. Սրագսյանի անվան Հանրապետական մարզադաշտը լրիվ համապատասխանում է ՈՒԵՖԱ-ի չափանիշներին, հիմա իմաստը ո՞րն է նորից հսկայական վարկ վերցնել, պետության ահագնացող պարտքը ավելի մեծացնել ու կառուցել մի կառույց, որի գոյությունն ընդհանրապես անիմաստ է: Եթե երկիրը նորից պարտքի տակ եք գցում, գոնե դրա դիմաց արեք այնպիսի բան, որը օգուտ կտա մեր ժողովրդին, օրինակ՝ այդ գումարով ֆուտբոլի դաշտեր կառուցեք մեր երկրի փոքր քաղաքներում ու գյուղերում, որպեսզի տեղի երեխաներն ու պատանիները կարողանան ֆուտբոլով զբաղվել, որի արդյունքում մի կողմից հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը նորանոր կադրերով համալրելու խնդիրը կլուծվի, մյուս կողմից էլ երիտասարդության մեջ առողջ ապրելակերպը մասսայականացնելու խնդիրը կլուծվի: Բայց ոչ, մեր քաղաքական էլիտան հերթական անգամ փայլում է իր ոչ ադեկվատությամբ ու առաջնահերթությունների չգիտակցման իր հիվանդագին հատկությամբ:
Կարճ ասած, պարտքով փողը կվերցնեն, կկառուցեն մեծ ստադին, որը միշտ դատարկ է լինելու, որի արդյունքում նույնիսկ իր սպասարկման ծախսերը չի կարողանալու հոգալ և կմնա պետության վզին, իսկ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտը Հրազդան մարզադաշտի նման կլքվի ու կդառնա հերթական ուրվական կառույցը Երևանի սրտում:
Ի դեպ, Հրազդան մարզադաշտի համար ժամանակին գրել էի, հիմա նորից գրեմ՝ հույս ունենալով, որ գոնե պատահաբար մեր չինովնիկներից կամ գործարարներից որևէ մեկը կկարդա ու հետևություններ կանի: Բանն այն է, որ շատ իրանցի փոփ երգիչներ, այդ թվում՝ մեր հայրենակից Անդին, վտարված են Իրանից ու այնտեղ համերգներ տալու հնարավորություն չունեն, բայց նրանց երգերը սիրված են մնում Իրանում. կազմակերպեք նրանց համերգները Երևանում՝ Հրազդան մարզադաշտում, ու կտեսնեք, թե ոնց են Իրանից լցվելու Երևան՝ նրանց համերգներին ներկա լինելու համար. մարզադաշտը հաստատ լեփ–լեցուն է լինելու այդ համերգներին, որի արդյունքում համ մարզադաշտը կսկսի դրամ վաստակել, համ էլ զբոսաշրջությունը կխթանվի: Համենայնդեպս, սա Հրազդան մարզադաշտը նորից ինչ-որ կերպ շահագործելուն միտված գաղափար է, որը կարելի է փորձել. կարծում եմ՝ գրագետ գործելու դեպքում կաշխատի:
Թորոս Ալեքսանյան
Աղբյուրը՝ politeconomy.org