Կարծիք

19.06.2019 08:21


Ամառն անցնելուց հետո մենք այլևս չենք ունենա հեղափոխություն

Ամառն անցնելուց հետո մենք այլևս չենք ունենա հեղափոխություն

Նյուզֆիդումս մի քանի գրառում տեսա, որոնց հեղինակները նախկին «Հարգելի իմքայլականներ» ձևակերպման փոխարեն սկսել են օգտագործել «Հարգելի ձերքայլականներ»։

Սեփական «ես»-ն ընթացիկ քաղաքական պրոցեսներից օտարելու փորձերը, չգիտեմ, ինչքանով են արդարացված, բայց ակնհայտ է, որ հեղափոխական ֆրոնտում գործ ունենք քաղաքական ֆրագմենտացիայի ու դիրքավորման հետ։

Ենթադրում եմ, որ ամառն անցնելուց հետո մենք այլևս չենք ունենա հեղափոխություն, ու քաղաքական պրոցեսները՝ հանուն իշխանության մղվող պայքարը, արդեն ամբողջությամբ մտած կլինեն օրինաչափությունների դաշտ ու կբնորոշվեն ներիշխանական տարբեր ֆրակցիաների առկայությամբ, արժեքային ու դիրքորոշումների բազմազանությամբ, նույնիսկ պառակտմամբ։

Արմեն Մինասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը