Իշխանության ներկայացուցիչների սկանդալային հայտարարությունները շարունակվում են
Իշխանության ներկայացուցիչների սկանդալային հայտարարությունները շարունակվում են:
Այսօր, Փաշինյանի իշխանության օրենսդիրի ղեկավար Արարատ Միրզոյանը բառացիորեն ասել է՝ դեսպանը հանդիպում է մի մարդու, ում շատ լուրջ մեղադրանք է առաջադրված, խոսքը շատ լուրջ մեղադրանքի մասին է (խոսքը ՀՀ 2-րդ նախագահի և ՌԴ դեսպանի հանդիպման մասին է):
Իսկ հիմա հարց և՛ Փաշինյանին, և՛ Միրզոյանին:
Իսկ երբ այդ լուրջ մեղադրանք առաջադրված մարդուն ոչ թե ՌԴ դեսպանը, այլ ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորանք էր ուղարկում, այն ժամանա՞կ էլ եք ասել, որ դա միջամտություն է ՀՀ ներքին գործերին:
Թե՛ Պուտինի, թե՛ Մեդվեդևի հետ հանդիպումների ժամանակ Փաշինյանից «սպասիբոներից» բացի այլ բան չլսեցինք:
Չնայած՝ նույն Փաշինյանն էր ժամանակին մեղադրում Ռուսաստանի իշխանությանը ապրիլյան պատերազմում բացասական դերակատարում ունենալու մեջ:
Խոսել ասացի՝ հիշեցի...
Տղե՛րք, իսկ օտարերկրյա գործակալներից ի՞նչ կա: 4-րդ ամիսն է լրանում, բայց Փաշինյանը որևէ մեկի անուն չի տվել:
Հ.Գ Ինչպես կասեր Վիսոցկին՝ нет ребята, все не так, все не так, как надо.

Հ.Գ
Ինչպես կասեր Վիսոցկին՝ нет ребята, все не так, все не так, как надо.
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից