Կարծիք

18.06.2019 21:25


Հերքում․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները որևիցե կապ չունեն միջադեպի հետ

Հերքում․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները որևիցե կապ չունեն միջադեպի հետ

Հերքում

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները որևիցե կապ չունեն միջադեպի հետ:

Մամուլում շրջանառվում է տեղեկատվություն, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց տեղի է ունեցել բախում Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և ընդդեմ Քոչարյանի ցուցարարների միջև:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ տարածված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, և բախումը եղել է ընդդեմ Քոչարյանի ցուցարարների միջև:

Ոստիկանության ուշադրությունն ենք հրավիրում սադրանքներ հրահրող և հանրությանը մոլորեցնող գործընթացների վրա, և վերհաստատում ենք մեր աջակցությունը նախագահ Քոչարյանին՝ օրենքով մեզ սահմանաված լիազորությունների շրջանակներում:

Նախագահ Քոչարյանի Աջակիցների Դաշինք

Այս խորագրի վերջին նյութերը