ՖԲ օգտատերերից մեկն այսօր մի լուսանկար էր տեղադրել իր պատին, որտեղ հանրապետության երկրորդ նախագահն ընտանիքի հետ հանգստանում է Երեւանի սրճարաններից մեկում։
Ավելի վաղ` թոռների, ընտանիքի մյուս անդամների հետ բնության գրկում տնօրինում էր դատական ռազբորկաներից ազատ ժամանակը։
Հետո էլ ասում են` Ռոբերտ Քոչարյանը ճնշում չի գործադրում դատարանի վրա, չի խոչընդոտում արդարադատության իրականացմանը։
Դատարանի վրա ճնշում գործադրելը եւ արդարադատությանը խոչընդոտելը պոզով-պոչո՞վ է լինում։
Այն, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցը «քընընող» դատավորը` նախորդ նիստում ե՛ւ պաշտպանական կողմի, ե՛ւ մեղադրող կողմի (տուժողի) ներկայացուցչի կողմից «վեթինգի» ենթարկված Արմեն Դանիելյանը, ուզած-չուզած`մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը, ոչինչ չի նշանակում։
Հետո էլ ասում են` չի խոչընդոտում արդարադատությանը

Դա հենց այնպես` «կոնսպիրացիայի» համար է...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից