Կարծիք

18.06.2019 14:50


Ո՛չ լևոնիզմին, ո՛չ փաշիզմին, ո՛չ ֆաշիզմին ու բռնապետությանը

Ո՛չ լևոնիզմին, ո՛չ փաշիզմին, ո՛չ ֆաշիզմին ու բռնապետությանը

Ասում են, թե քաղաքականությունն անբարոյականություն է: Ես երբեք չեմ համաձայնել այդ մտքի հետ, մինչև այն պահը, երբ ինքս ինձ համար բացահայտեցի ստրկամիտ փաստաբան, յոթը տիրոջ ծառա Վահե Գրիգորյանին: Ամոթից զուրկ այս երիտասարդը կյանքում ինչ ասես՝ արեց, ամեն քայլի դիմեց, ամեն տեսակի կասկածելի մարդկանց հետ տվեց-առավ՝ միայն հանուն այն բանի, որ այսօր բարձր պաշտոն ձեռք բերի:
Նա մի քանի անգամ հակասեց իր սեփական սկզբունքներին:
Իսկ կայի՞ն արդյոք սկզբունքներ Վահե Գրիգորյանի գործունեության մեջ՝ հիմա արդեն շատ մեծ հարցական է: Միգուցե նրա սկզբունքները փողն ու կարիերա՞ն էին:
Ինքը Գրիգորյանը ժամանակին բազմաթիվ անգամ պահանջել էր, որպեսզի ՀՀ նախագահը
ՍԴ դատավորի թեկնածու առաջադրի հավասարության և արդարության սկզբունքներին համապատասխանող թափանցիկ և հրապարակային ընթացակարգով՝ բաց մրցույթի անցկացման միջոցով:
Բայց արի ու տես, որ 2019 թվականի մայիսի 31-ին ՀՀ նախագահի կողմից առանց որևէ ընթացակարգի՝ ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է իր՝ Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Որքանո՞վ է այս իրողությունը բարոյական, և արդյոք Գրիգորյանը կատարվածից որևէ դիսկոմֆորտ չի՞ զգում:
Բացի այդ ամենը՝ Գրիգորյանը երբեք չի էլ թաքցրել, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրն է՝ մոռանալով, թե ինչպիսի անմխիթար վիճակում էր Հայաստանի արդարադատությունն իր պրոտեժեի կառավարման տարիներին: Եվ առհասարակ, ինչքան սոսկալի էր մեր ժողովրդի կյանքն այդ ժամանակահատվածում:
Ու այսքանից հետո Վահե Գրիգորյանը պատրաստակամ գալիս է՝ դառնալու Սահմանադրական դատարանի դատավոր, որ ի՞նչ անի: Որ դատական համակարգի մակարդակով սկսի հալածել այլակարծությունը, որ չթողնի հանկարծ՝ մեկը համարձակվի քննադատել նիկոլյան իշխանությանը, որը դե ֆակտո լևոնական համակարգի ծնունդ է:
Վահե Գրիգորյանը ողջ կյանքում գործիք եղել է, գործիք էլ մնում է: Բայց նրա առաջխաղացումը կանխել է պետք, որպեսզի Հայաստանը չհամալրի ավտորիտար ռեժիմների շարքը:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը