Սահմանադրական դատարանի, այդ թվում՝ դատավորի վերաբերյալ որոշում կայացնելիս պետք է մի կողմ դնել քաղաքական նախապատվությունը և նպաստել իսկապես Սահմանադրական մարմնի անկախության ապահովմանը: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ իրավական երկրում որևէ դատարան չի կարող դատավարություն իրականացնել ելնելով դատավորի քաղաքական հայացքներից կամ քաղաքական նպատակահարմարությունից և հիմնավորումները, որ պետությունում ամենաքաղաքական հարցերը որոշողը ՍԴ-ն է այդ կառույցի վերաբերյալ կայացվող որոշումները քաղաքականացնելու վտանգավոր փորձ է:
Սահմանադրական դատարանի վերաբերյալ որոշումներ կայացնելիս պետք է շատ զգոն լինել, որովհետև ոչ ճիշտ կայացված որոշումները սահմանադրական ճգնաժամի պատճառ կարող են դառնալ՝ Եվրոպական մի շարք երկրների օրինակը պարզապես անտեսել չի կարելի: Մոլդովա, Լեհաստան, Ալբանիա. սրանք երկրներ են, որտեղ այս կառույցի նկատմամբ անլուրջ, ոչ հաշվարկված մոտեցումը բերել է սահմանադրական արդարադատության իրականացման անհնարինության, ինչն էլ լուրջ ճգնաժամի պատճառ է դարձել:
Մեր պետությունում սահմանադրական դատարանի քաղաքականացման մոդելով շարժվելը, հատկապես իշխող մեծամասնության թեկնածու դատարանում ունենալու աներկբա պահանջը մեկ կոճակով բավարարելը հակասելու է փոփոխություններ անելու, հին մոտեցումներից հրաժարվելու մասին ամեն օր հնչող հայտարարություններին: Եվ հիմնավորումները, որ նախկին իշխանությունները ևս առաջնորդվում էին այդ մոտեցմամբ նորերի սխալն արդարացնելու բավարար հիմք չի հանդիսանալու:
Այսօր ՍԴ դատավորի ընտրության հարցը իրապես վերածվել է քաղաքական լուրջ խնդրի. ՍԴ թեկնածու առաջադրում է երկրի նախագահը, ում նույն թեկնածուն համարում է ոչ լեգիտիմ ընտրված, բայց միևնույն ժամանակ առաջադրումը դիտարկվում է որպես լեգիտիմ:
ՍԴ թեկնածուն սահմանադրական դատարանը համարում է քաղաքական մարմին: Եվ, ի վերջո, թեկնածուի առաջադրման իրավական հիմքերը ևս խոցելի են:
Իմ մտահոգությունը ամենևին Վահե Գրիգորյանի անձը կամ քաղաքական հայացքները չեն: Խոսքն այստեղ երկրի սահմանադրականության, դատական իշխանության, հատկապես սահմանադրական դատարանի անկախության մասին է:
Կա՛մ մենք հրաժարվում ենք նախկինների նման բոլոր պետական համակարգերը միայն յուրայիններով և սեփական քաղաքական հայացքները կիսողներով համալրելու մոտեցումից, կա՛մ մեզ մնում է ինքներս մեզ համոզել, որ ժողովրդավարության «բաստիոնը» մենք ենք, որովհետև ուրիշներին համոզելը շատ բարդ է լինելու: Այսպիսով, ԱԺ-ն և անհատապես յուրաքանչյուր պատգամավոր առաջիկայում իր քվեարկությամբ կա՛մ երկրի համար կանխորոշելու են ոչ հեռու ապագայում դատաիրավական ճգնաժամ, կա՛մ դուռ են բացելու հետագա ավելի առողջ ընթացքի։
Անհատական ընտրության առաջ
Սահմանադրական դատարանի, այդ թվում՝ դատավորի վերաբերյալ որոշում կայացնելիս պետք է մի կողմ դնել քաղաքական նախապատվությունը և նպաստել իսկապես Սահմանադրական մարմնի անկախության ապահովմանը: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ իրավական երկրում որևէ դատարան չի կարող դատավարություն իրականացնել ելնելով դատավորի քաղաքական հայացքներից կամ քաղաքական նպատակահարմարությունից և հիմնավորումները, որ պետությունում ամենաքաղաքական հարցերը որոշողը ՍԴ-ն է այդ կառույցի վերաբերյալ կայացվող որոշումները քաղաքականացնելու վտանգավոր փորձ է:
Սահմանադրական դատարանի վերաբերյալ որոշումներ կայացնելիս պետք է շատ զգոն լինել, որովհետև ոչ ճիշտ կայացված որոշումները սահմանադրական ճգնաժամի պատճառ կարող են դառնալ՝ Եվրոպական մի շարք երկրների օրինակը պարզապես անտեսել չի կարելի: Մոլդովա, Լեհաստան, Ալբանիա. սրանք երկրներ են, որտեղ այս կառույցի նկատմամբ անլուրջ, ոչ հաշվարկված մոտեցումը բերել է սահմանադրական արդարադատության իրականացման անհնարինության, ինչն էլ լուրջ ճգնաժամի պատճառ է դարձել:
Մեր պետությունում սահմանադրական դատարանի քաղաքականացման մոդելով շարժվելը, հատկապես իշխող մեծամասնության թեկնածու դատարանում ունենալու աներկբա պահանջը մեկ կոճակով բավարարելը հակասելու է փոփոխություններ անելու, հին մոտեցումներից հրաժարվելու մասին ամեն օր հնչող հայտարարություններին: Եվ հիմնավորումները, որ նախկին իշխանությունները ևս առաջնորդվում էին այդ մոտեցմամբ նորերի սխալն արդարացնելու բավարար հիմք չի հանդիսանալու:
Այսօր ՍԴ դատավորի ընտրության հարցը իրապես վերածվել է քաղաքական լուրջ խնդրի.
ՍԴ թեկնածու առաջադրում է երկրի նախագահը, ում նույն թեկնածուն համարում է ոչ լեգիտիմ ընտրված, բայց միևնույն ժամանակ առաջադրումը դիտարկվում է որպես լեգիտիմ:
ՍԴ թեկնածուն սահմանադրական դատարանը համարում է քաղաքական մարմին:
Եվ, ի վերջո, թեկնածուի առաջադրման իրավական հիմքերը ևս խոցելի են:
Իմ մտահոգությունը ամենևին Վահե Գրիգորյանի անձը կամ քաղաքական հայացքները չեն: Խոսքն այստեղ երկրի սահմանադրականության, դատական իշխանության, հատկապես սահմանադրական դատարանի անկախության մասին է:
Կա՛մ մենք հրաժարվում ենք նախկինների նման բոլոր պետական համակարգերը միայն յուրայիններով և սեփական քաղաքական հայացքները կիսողներով համալրելու մոտեցումից, կա՛մ մեզ մնում է ինքներս մեզ համոզել, որ ժողովրդավարության «բաստիոնը» մենք ենք, որովհետև ուրիշներին համոզելը շատ բարդ է լինելու:
Այսպիսով, ԱԺ-ն և անհատապես յուրաքանչյուր պատգամավոր առաջիկայում իր քվեարկությամբ կա՛մ երկրի համար կանխորոշելու են ոչ հեռու ապագայում դատաիրավական ճգնաժամ, կա՛մ դուռ են բացելու հետագա ավելի առողջ ընթացքի։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»