Կարծիք

18.06.2019 11:25


Հույս ունենանք՝ Նիկոլը վերջապես կունենա քաջություն՝ հրապարակայնորեն նախատելու Պուտինին

Հույս ունենանք՝ Նիկոլը վերջապես կունենա քաջություն՝ հրապարակայնորեն նախատելու Պուտինին

Ակնհայտորեն Նիկոլի պասով է, որ իր մանկլավիկները թռել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանի երեսին՝ Ռոբերտ Քոչարյանի հետ նրա հանդիպման կապակցությամբ։ Ընդ որում, սա առաջին դեպքը չի, երբ Նիկոլն իր մանկլավիկների կամ իր թերթի միջոցով է փորձում հոխորտալ Մոսկվայի հասցեին ու համառորեն չի հասկանում, որ ռուսները հոյակապ հասկանում են, թե ով է այդ ամենի իրական պատվիրատուն, ու դրա համար իրենց հերթին հնարավորությունը բաց չեն թողնում ամեն անգամ, երբ Նիկոլն ընկնում է իրենց ձեռքը, հրապարակայնորեն նվաստացնել ու ծաղրել նրան։ Իսկ այս պահերին Նիկոլը համառորեն լռում է՝ դնելով ինքն իրեն անհասկացողի տեղ։ Հույս ունենանք, որ Պուտինի հետ հաջորդ հանդիպման ժամանակ ինքը վերջապես կունենա քաջություն՝ ԶԼՄ-ի առաջ հրապարակայնորեն նախատելու Պուտինին ու հարցնելու, թե այդ ինչու է Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հանդիպում Քոչարյանի հետ։ Անհամբեր սպասում ենք այդ պահին․․․

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը