«ՍԴ անդամի ընտրություն» տրագիկոմեդիայի վերջին արարը` այսօր խորհրդարանում
«Սահմանադրական դատարանի անդամի ընտրություն» տրագիկոմեդիայի վերջին արարը` այսօր խորհրդարանում
Բեմադրող ռեժիսոր` Նիկոլ Փաշինյան
Գլխավոր դերակատար` Վահե Գրիգորյան
Երկրորդական պլանի դերակատար` Արմեն Սարգսյան
Զանգվածային տեսարաններ` «Իմ քայլը» խմբակցություն
Դեռևս անհայտ դերակատարում` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններ
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Վահե Գրիգորյանի՝ որպես ՍԴ դատավորի թեկնածությունը։ Ավելի քան համոզված եմ, որ Վահե Գրիգորյանը կընտրվի, եւ սրանով կավարտվի իշխող ուժի՝ ամեն գնով Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր դարձնելու՝ ամիսներ տեւած բեմադրություն-էպոպեան։ Այս բեմադրության մեջ առանցքային են մի քանի դերակատարներ.
• Գլխավոր հերոսը Վահե Գրիգորյան էր, որը սահուն կերպով վերածվեց հակահերոսի։ Ժամանակին ես կարծում էի, որ Վահե Գրիգորյանը որոշակի նվիրվածություն ունի այն արժեքներին, որոնց մասին միշտ ամենաբարձրն է խոսել՝ իրավունքի գերակայություն, ժողովրդավարություն, իշխանությունների տարանջատում, նվիրվածություն բարձր բարոյական եւ էթիկական արժեքներին։ Սակայն առաջին իսկ լուրջ փորձությունը նա ձախողեց եւ ցույց տվեց, որ ՍԴ դատավոր է դառնում՝ անարգելով իր կողմից հռչակած էթիկական արգելքները, խոր անարգանք ունենալով իրեն առաջադրողի նկատմամբ՝ իր հետ ՍԴ տանելով ապալեգիտիմության այն պիտակը, որով նա ընդամենը մի տարի առաջ պիտակել էր իրեն առաջադրողին։ Ես իրապես չեմ ցանկանում հավատալ, որ նման կերպ էլ նա պաշտոնավարելու է՝ որպես ՍԴ դատավոր։ Միեւնույն ժամանակ, ես այս դիտարկումները չէի անի, եթե նրան առաջադրեր կառավարությունը նախագահի փոխարեն։ • Ի սկզբանե ենթադրվում էր, որ գլխավոր դերակատար պետք է լիներ նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը, բայց նա ինքնակամ ստանձնեց երկրորդական պլանի դերակատար լինելու առաքելությունը։ Սակայն արժանին պետք է մատուցել պարոն նախագահին. նա մի քանի արարով մինչեւ վերջ փորձում էր ներկայացնել, որ ինքն է հիմնական որոշում կայացնողը եւ ոչ մի կերպ իշխող ուժի կամակատարը չէ։ Նախ նա անում է քաղաքական հայտարարություն, որ ինքը չի եկել բոլորին ուրախացնելու։ Հետո տարբեր լրատվական արտահոսքերով, իբր, սրտնեղում է, որ ոչինչ իր ձեռքում չէ, քանի որ պարզվում է՝ նախորդ ռեժիմի օրոք գրված Սահմանադրությունը իրեն զրկել է ամեն ինչից։ Երբ 2018 թվականի փետրվարին Սերժ Սարգսյանից նա ընդունում էր նախագահ դառնալու առաջարկը եւ հույս հայտնում, որ չի հիսաթափեցնի Սերժ Սարգսյանին, վստահ եմ, որ հստակ տեղյակ էր իր սահմանադրական կարգավիճակից։ Եվ հիմա ի՞նչ մեղք ունի Սահմանադրությունը, երբ նա ոչ միայն չի հետևում Սահմանադրության պահպանման կարևորագույն պարտականության իրականացմանը, այլև երկրի ներսում ինքնակամ հրաժարվում է իր բարձր կոչումը (պետության գլխի) կրելու պատասխանատվությունից. վկան մայիսի 28-ի դրվագը (երբ նույնիսկ արարողակարգային մակարդակով նախագահը չկանգնեց իր տեղում՝ դրոշի մոտ): Սակայն երկրից դուրս տարբեր հարցազրույցներով փորձում է տպավորություն ստեղծել, որ որպես ժողովրդի իմաստուն հայր, հետեւում է բոլորին եւ երկրում կատարվող բոլոր իրադարձությունների նախագծման ակունքում է։ Պարոն նախագահը ճիշտ է միայն մի բանում։ Նա չի ուրախացնում ոչ մեկին (այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին եւ իմքայլականներին, որովհետեւ նրանց համար նախագահի վարքագիծն ուղղակի դիտարկվում է որպես իրենց նկատմամբ ունեցած անօտարելի պարտականություն), այլ ընդամենը, մոտենալով իր կարիերայի մայրամուտին, վայելում է բարձր սահմանադրական կոչումը՝ որեւէ բարոյական պարտավորություն չզգալով այդ կոչման նկատմամբ։ • «Իմ քայլը» խորհդարանական խմբակցությունը ողջ բեմադրության ընթացքում զանգվածային տեսարաններ ապահովողն էր եւ, ինչպես միշտ, ի կատար ածեց վարչապետի բոլոր քմահաճույքները՝ պարտաճանաչորեն մերժելով բոլոր այն չքաղաքականացված թեկնածուներին, ովքեր կանգնած էին Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավոր դառնալու ճանապարհին։ Այս պրոցեսում նարցիսիզմի, դիլենտատիզմի ու պոպուլիզմի յուրօրինակ համադրությունն ակնառու էր: Հ.Գ. Այսօր շատ կարեւոր է, որ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները չդառնան ամիսներ ձգվող այս բեմադրության մասը։ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը արդեն իսկ հայտարարել է, որ դեմ է քվերակելու։ Դեռեւս պարզ չէ, թե ինչպես կարձագանքի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, սակայն ես անկեղծորեն հույս ունեմ, որ կորդեգրվի նույն մոտեցումը, ինչ Էմիլ Բաբայանի ընտրության ժամանակ, և նույն հիմնավորմամբ երկու խմբակցություններն էլ չեն մասնակցի քվեարկությանը:
«ՍԴ անդամի ընտրություն» տրագիկոմեդիայի վերջին արարը` այսօր խորհրդարանում
«Սահմանադրական դատարանի անդամի ընտրություն» տրագիկոմեդիայի վերջին արարը` այսօր խորհրդարանում
Բեմադրող ռեժիսոր` Նիկոլ Փաշինյան
Գլխավոր դերակատար` Վահե Գրիգորյան
Երկրորդական պլանի դերակատար` Արմեն Սարգսյան
Զանգվածային տեսարաններ` «Իմ քայլը» խմբակցություն
Դեռևս անհայտ դերակատարում` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններ
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Վահե Գրիգորյանի՝ որպես ՍԴ դատավորի թեկնածությունը։ Ավելի քան համոզված եմ, որ Վահե Գրիգորյանը կընտրվի, եւ սրանով կավարտվի իշխող ուժի՝ ամեն գնով Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր դարձնելու՝ ամիսներ տեւած բեմադրություն-էպոպեան։ Այս բեմադրության մեջ առանցքային են մի քանի դերակատարներ.
• Գլխավոր հերոսը Վահե Գրիգորյան էր, որը սահուն կերպով վերածվեց հակահերոսի։ Ժամանակին ես կարծում էի, որ Վահե Գրիգորյանը որոշակի նվիրվածություն ունի այն արժեքներին, որոնց մասին միշտ ամենաբարձրն է խոսել՝ իրավունքի գերակայություն, ժողովրդավարություն, իշխանությունների տարանջատում, նվիրվածություն բարձր բարոյական եւ էթիկական արժեքներին։ Սակայն առաջին իսկ լուրջ փորձությունը նա ձախողեց եւ ցույց տվեց, որ ՍԴ դատավոր է դառնում՝ անարգելով իր կողմից հռչակած էթիկական արգելքները, խոր անարգանք ունենալով իրեն առաջադրողի նկատմամբ՝ իր հետ ՍԴ տանելով ապալեգիտիմության այն պիտակը, որով նա ընդամենը մի տարի առաջ պիտակել էր իրեն առաջադրողին։ Ես իրապես չեմ ցանկանում հավատալ, որ նման կերպ էլ նա պաշտոնավարելու է՝ որպես ՍԴ դատավոր։ Միեւնույն ժամանակ, ես այս դիտարկումները չէի անի, եթե նրան առաջադրեր կառավարությունը նախագահի փոխարեն։
• Ի սկզբանե ենթադրվում էր, որ գլխավոր դերակատար պետք է լիներ նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը, բայց նա ինքնակամ ստանձնեց երկրորդական պլանի դերակատար լինելու առաքելությունը։ Սակայն արժանին պետք է մատուցել պարոն նախագահին. նա մի քանի արարով մինչեւ վերջ փորձում էր ներկայացնել, որ ինքն է հիմնական որոշում կայացնողը եւ ոչ մի կերպ իշխող ուժի կամակատարը չէ։
Նախ նա անում է քաղաքական հայտարարություն, որ ինքը չի եկել բոլորին ուրախացնելու։ Հետո տարբեր լրատվական արտահոսքերով, իբր, սրտնեղում է, որ ոչինչ իր ձեռքում չէ, քանի որ պարզվում է՝ նախորդ ռեժիմի օրոք գրված Սահմանադրությունը իրեն զրկել է ամեն ինչից։
Երբ 2018 թվականի փետրվարին Սերժ Սարգսյանից նա ընդունում էր նախագահ դառնալու առաջարկը եւ հույս հայտնում, որ չի հիսաթափեցնի Սերժ Սարգսյանին, վստահ եմ, որ հստակ տեղյակ էր իր սահմանադրական կարգավիճակից։ Եվ հիմա ի՞նչ մեղք ունի Սահմանադրությունը, երբ նա ոչ միայն չի հետևում Սահմանադրության պահպանման կարևորագույն պարտականության իրականացմանը, այլև երկրի ներսում ինքնակամ հրաժարվում է իր բարձր կոչումը (պետության գլխի) կրելու պատասխանատվությունից. վկան մայիսի 28-ի դրվագը (երբ նույնիսկ արարողակարգային մակարդակով նախագահը չկանգնեց իր տեղում՝ դրոշի մոտ): Սակայն երկրից դուրս տարբեր հարցազրույցներով փորձում է տպավորություն ստեղծել, որ որպես ժողովրդի իմաստուն հայր, հետեւում է բոլորին եւ երկրում կատարվող բոլոր իրադարձությունների նախագծման ակունքում է։ Պարոն նախագահը ճիշտ է միայն մի բանում։ Նա չի ուրախացնում ոչ մեկին (այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին եւ իմքայլականներին, որովհետեւ նրանց համար նախագահի վարքագիծն ուղղակի դիտարկվում է որպես իրենց նկատմամբ ունեցած անօտարելի պարտականություն), այլ ընդամենը, մոտենալով իր կարիերայի մայրամուտին, վայելում է բարձր սահմանադրական կոչումը՝ որեւէ բարոյական պարտավորություն չզգալով այդ կոչման նկատմամբ։
• «Իմ քայլը» խորհդարանական խմբակցությունը ողջ բեմադրության ընթացքում զանգվածային տեսարաններ ապահովողն էր եւ, ինչպես միշտ, ի կատար ածեց վարչապետի բոլոր քմահաճույքները՝ պարտաճանաչորեն մերժելով բոլոր այն չքաղաքականացված թեկնածուներին, ովքեր կանգնած էին Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավոր դառնալու ճանապարհին։ Այս պրոցեսում նարցիսիզմի, դիլենտատիզմի ու պոպուլիզմի յուրօրինակ համադրությունն ակնառու էր:
Հ.Գ. Այսօր շատ կարեւոր է, որ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները չդառնան ամիսներ ձգվող այս բեմադրության մասը։ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը արդեն իսկ հայտարարել է, որ դեմ է քվերակելու։ Դեռեւս պարզ չէ, թե ինչպես կարձագանքի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, սակայն ես անկեղծորեն հույս ունեմ, որ կորդեգրվի նույն մոտեցումը, ինչ Էմիլ Բաբայանի ընտրության ժամանակ, և նույն հիմնավորմամբ երկու խմբակցություններն էլ չեն մասնակցի քվեարկությանը:
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից