Այսօրվա մեջբերումների միջև տրամաբանական կապ գտնողին բարձր պաշտոնի ներկայացնել
Առաջարկում եմ այսօրվա լրահոսի նեքևում նշված երեք մեջբերումների միջև տրամաբանական կապ գտնողին (էլ չեմ ասում՝ գտնողներին) բարձր պաշտոնի կամ պետական պարգևի ներկայացնել
1. ՀՀ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այսօր հայտարարել է, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հանդիպելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, դիվանագիտական արարողակարգի նորմերի տեսանկյունից սխալ արարք թույլ չի տվել:
2. Արարատ Միրզոյան. «Փոխարտգործնախարարը թող իր կարծիքը հայտնի, ես էլ իմ դիրքորոշումն ունեմ: Ես ասել եմ, որ չեմ ողջունում այդ հանդիպումը, եւ կրկնում եմ ասածս»:
3. Ռուբեն Ռուբինյան. «Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։ Փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այս մասին հանձնաժողովի նիստի ընթացքում չէր ասել, որովհետև այդ պահին չուներ տեղեկությունը հրապարակայնացնելու թույլտվություն»:
Հ.Գ. Հայտարարությունների և /կամ/ գործողությունների ռիսկերի նախնական գնահատման մասին խոսելը դառնում է ոչ արդիական:
Այսօրվա մեջբերումների միջև տրամաբանական կապ գտնողին բարձր պաշտոնի ներկայացնել
Առաջարկում եմ այսօրվա լրահոսի նեքևում նշված երեք մեջբերումների միջև տրամաբանական կապ գտնողին (էլ չեմ ասում՝ գտնողներին) բարձր պաշտոնի կամ պետական պարգևի ներկայացնել
1. ՀՀ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այսօր հայտարարել է, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հանդիպելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, դիվանագիտական արարողակարգի նորմերի տեսանկյունից սխալ արարք թույլ չի տվել:
2. Արարատ Միրզոյան. «Փոխարտգործնախարարը թող իր կարծիքը հայտնի, ես էլ իմ դիրքորոշումն ունեմ: Ես ասել եմ, որ չեմ ողջունում այդ հանդիպումը, եւ կրկնում եմ ասածս»:
3. Ռուբեն Ռուբինյան.
«Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։ Փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այս մասին հանձնաժողովի նիստի ընթացքում չէր ասել, որովհետև այդ պահին չուներ տեղեկությունը հրապարակայնացնելու թույլտվություն»:
Հ.Գ. Հայտարարությունների և /կամ/ գործողությունների ռիսկերի նախնական գնահատման մասին խոսելը դառնում է ոչ արդիական:
Կարեն Բեքարյանի ֆեյսբուքյան էջից