Կարծիք

18.06.2019 09:52


Բա դուք և ձեր Փաշինյանն ո՞ւր էիք, երբ Բոլթոնը միջամտում էր ՀՀ ներքին գործերին

Բա դուք և ձեր Փաշինյանն ո՞ւր էիք, երբ Բոլթոնը միջամտում էր ՀՀ ներքին գործերին

Իշխանական պատգամավորներից մեկն այսօր հայտնել է, որ Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Հայաստանի ԱԳՆ՝ զրույցի մեր երկրի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում:

Մեկը չկա՞ ասի՝ այ ընկեր, բա դուք և ձեր հանճարեղ շեֆն ո՞ւր էիք, երբ Բոլթոնը ուղիղ միջամտեց ՀՀ ներքին գործերին և կոչ արեց հայ ժողովրդին հրաժարվել պատմական կաղապարներից...

Եթե այդքան մտահոգվել եք Կոպիրկին-Քոչարյան հանդիպումից, ավելի մտահոգեմ ձեզ:

Մեր ՀՀԿ ներկայացուցիչների հետ էլ դեսպանը մի քանի հանդիպումներ է ունեցել և՛ ՌԴ դեսպանատանը և՛ ՀՀԿ գրասենյակում: Հանդիպումներ եղել են նաև ՀՀԿ նախագահի հետ: Հետո՞... Պետության կառավարումն ու միջպետական հարաբերությունները մի խառնեք ձեր ներկուսակցական ու ներխմբային հարաբերությունների հետ:

Հ.Գ.
Նյարդայնանալու և շփոթվելու փոխարեն Նիկոլն ու իր թիմակիցները լավ կանեն յուրացնեն պաշտոնական և խորհրդարանական դիվանագիտության ալֆան և օմեգան:

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը