Կարծիք

18.06.2019 09:00


Մուրսին հայտնվեց քննադատության կենտրոնում իշխանությունն ուզուրպացնելու համար

Մուրսին հայտնվեց քննադատության կենտրոնում իշխանությունն ուզուրպացնելու համար

Այսօր մի քանի հիացական ստատուսներ հանդիպեցին Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի դատարանի դահլիճում հանկարծամահ լինելու մասին...

Ակնհայտ էր, սակայն, որ շատերը նշելով «Եգիպտոսի նախկին նախագահ», այդ մարդու մասին գիտեն հենց այդքանը։
Մինչդեռ Մուրսին երկար տարիներ հանդիսացել է Եգիպտոսի մուբարաքյան ռեժիմին ընդդիմադիր «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության կարկառուն գործիչներից մեկը, ում հաջողվեց 2012 թվականի հեղափոխությունից հետո դառնալ երկրի առաջին ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահը։

Նախագահի պաշտոնը զբաղեցնելու մեկ տարվա ընթացքում Մուրսին աչքի ընկավ Իսրայելի հետ հաշտության քաղաքականությամբ, որն ավարտվեց Գազայի հատվածի արաբների ու Իսրայելի կոնֆլիկտի սրացմամբ։ Ներքին կյանքում Մուրսին ձեռնամուխ եղավ երկրի դատական համակարգի դերի նվազեցմանը, մասնավորապես ընդունեց սահմանադրական հռչակագիր, որով դատարաններն արդեն չէին կարող լուծարել պառլամենտի վերին պալատն ու Սահմանադրական ասամբլեան, և որն օժտում էր նախագահին «հեղափոխության պաշտպանությանն ուղղված» այնպիսի հրամանագրեր արձակելու իրավունքով, որոնք դատարանները չէին կարող այլևս բեկանել։

Մուրսին հայտնվեց քննադատության կենտրոնում իշխանությունն ուզուրպացնելու համար։ Այս ամենին զուգահեռ նրա վարած կադրային քաղաքականությունն ու տնտեսական անկումը հանգեցրեցին նրա հասարակական վստահության անկմանը, ապա նաև իշխանության տապալմանը...

Հետո արդեն նա հայտնվեց ամբաստանյալի աթոռին՝ մեղադրանքների մի ամբողջ շարանով, իսկ այսօր էլ... դե այսօր էլ հասցրեց մեղավոր չճանաչվել։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը