Քաղաքական

17.06.2019 14:35

«Վարչապետի պայմանը կատարել ենք, հիմա իր հերթն է». բողոքի ցույց կառավարության մոտ

«Վարչապետի պայմանը կատարել ենք, հիմա իր հերթն է». բողոքի ցույց կառավարության մոտ

Կառավարության մոտ են հավաքվել Արագածոտնի մարզի Մելիքգյուղի բնակիչները՝ պահանջելու, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոստումը կատարի: Բնակիչների բողոքն այն է, որ միջպետական մայրուղուց դեպի գյուղ մտնող ճանապարհահատվածը կատաստրոֆիկ վիճակի է հասցրել գյուղը, ասում են՝ ահռելի քանդված, քայքայված ճանապարհի ահռելի փոսերով միայն անասուններն են կարողանում անցնել, մեքենա գյուղ չի մտնում, վիճակն անտանելի է դարձել:

«Սա միայն համայնքի ղեկավարի լուծելու հարց չի, խեղճ գյուղապետն ի՞նչ ճար ունի, մարդը բողոքում է, ուզում է գյուղը նորմալ ելումուտի ճանապարհ ունենա, բայց ձեռը ճար չկա, մարզպետն էլ եկել խոստացել է, օդում կախված է մնացել: Մեր այսօրվա պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ուղղված: Փաշինյանը եղել է մեր գյուղում, մենք այս հարցը բարձրացրինք, ասաց՝ գնացեք գյուղատնտեսությունը զարգացրեք, խոստանում եմ, էդ հարցին մենք լուծում կտանք: Վարչապետի դրած պայմանը կատարված է մեր կողմից, հերթը իրենն է ՝ վարչապետը թող ընդամենը 5 կմ-անոց ճանապարհի նորոգման հարցը լուծի, հոգնել ենք բարձրաձայնելուց»,- 168.am հետ զրույցում խնդիրը պարզաբանում է Մելիքգյուղի բնակիչ Կարեն Ավետիսյանը:

Բնակիչների խոսքով՝ Մելիքգյուղն Արագածոտնի ամենամեծ երկրորդ համայնքն է, ունի մեծ պոտենցիալ, բայց զարգացնելու հնարավորությունն այդ քանդված ճանապարհի պատճառով՝ անասնապահությունից այն կողմ չի անցնում:

«Խիղճն էլ լավ բան է, մենք մեր աշխատածն ինչքա՞ն կարանք մենակ ավտոների վրա սարքելու վրա դնենք, հնար չկա, ընտանիք ենք պահում, օրվա հացի հարց ենք հազիվ լուծում, բա կառավարությունն իսկի՞ չի մտածում, մի կարճ ճամփի համար մարդիկ ինչքան կարան աշխարհից կտրված ապրեն: Մեր տները գնացող-եկող չկա, գյուղը տաքսի չի մտնում, էդ ճամփով մենակ անասուններն են հեշտությամբ անցնում, դե, հիմա էդ 5 կմ ճանապարհը սարքենք, որ մենք մշակաբույսեր էլ աճեցնենք, շուկա հանենք՝ փող աշխատենք, դա է մեր պահանջը միայն»,- ասում են բնակիչները:

Մելիքցիներն ասում են՝ գալիս ենք՝ վարչապետից հստակ ժամկետներով խոստում կորզենք, ու հետամուտ ենք լինելու, որ այս անգամ վճռականորեն խնդիրը լուծում ստանա:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։