Լրահոս

17.06.2019 14:25

Լուսահովիտի համայնքապետի ոտքն անդամահատել են. բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար

Լուսահովիտի համայնքապետի ոտքն անդամահատել են. բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար

Բժիշկները պայքարում են Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքի համայնքապետ Գրիգոր Սարհատյանի կյանքը փրկելու համար: Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Էրեբունի» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը:

«Գրիգոր Սարհատյանի ոտքն անդամահատել են, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր»,- հայտնեց Շուշան Հունանյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի 35-ամյա համայնքապետ Գրիգոր Սարհատյանը հունիսի 14-ին հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Սարհատյանը հիվանդանոց էր տեղափոխվել աջ ազդրի հրազենային վնասվածով, նրան վիրահատել էին:

Ավելի վաղ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը տեղեկացրել էր, որ Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

«Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարող անձին հայտնաբերելու և նրա գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,-նշել էր նա:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։