Քաղաքական

17.06.2019 15:45

Կայացավ #Anti_Fake_PRESIDENT խորհրդանշական բողոքի ակցիան (տեսանյութ)

Կայացավ #Anti_Fake_PRESIDENT խորհրդանշական բողոքի ակցիան (տեսանյութ)

Այսօր կայացավ #Anti_Fake_PRESIDENT խորհրդանշական բողոքի ակցիան։ Ակցիայի մասնակիցներն իրականացրեցին ֆլեշմոբ, որի ընթացքում ՀՀ քաղաքացիներին բաժանեցին թռուցիկներ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ՀՀ Սահմանադրության պահպանմանը չհետևելու և Սահմանադրության խախտումների վերաբերյալ։

64389280_2486853854699277_8355555323259387904_n

Ակցիայի մասնակիցները ֆլեշմոբն իրականացրեցին Հյուսիսային պողոտա–Աբովյան-Հանրապետության Հրապարակ–Ամիրյան–Մաշտոցի պողոտա, Կասկադ–Մոսկովյան–Երիտասարդական-Աբովյան-Կորյունի փողոց–Մատենադարան–Մաշտոցի պողոտա, Սայաթ-Նովա–Խանջյան–Նալբանդյան- Սայաթ-Նովա–Բաղրամյան ուղղություններով։

1560770981.6186_QIP Shot - Screen 867

Այնուհետև Բաղրամյան 1 հասցեից երթ մեկնարկեց դեպի ՀՀ նախագահի նստավայր` Արմեն Սարգսյանին հատուկ մրցանակով պարգևատրելու և խորհրդանշական ակցիա անելու նպատակով:

Ավելի վաղ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում ազդարարել էր այսօրվանից փողոցային ակցիաներ սկսելու մասին:

Նա նշել էր, որ իրենց ակցիաները միտված են լինելու երկրում գոյություն չունեցող քաղհասարակության ստեղծմանը:

«Վստահ եմ, որ քաղաքական ծաղրը, խիստ թիրախային ու բարի ակցիաները մեր քաղաքացիներին կօգնեն ավելի արագ և ավելի մատչելի պատկերացնել երկրում ստեղծված խայտառակ աբսուրդային վիճակը»,-գրել էր Նարեկ Սամսոնյանը:

64531617_2457558017640675_4134800634022985728_n

#Anti_Fake_PRESIDENT-ի հաղորդագրությում էլ ասվում է․ «Ակցիայի նպատակն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Արմեն Սարգսյանը չի կատարում Սահմանադրությամբ նախագահին վերապահված գործառույթները, մասնավորապես` չի հետևում Սահմանադրության պահպանմանը։ Ուստի՝ Արմեն Սարգսյանը ոչ կոմպետենտ կամ Fake նախագահ է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։