Զարեհ Սինանյանի նշանակումը վարչապետի կողմից կոռուպցիայի դրսևորո՞ւմ է
Փորձելով պայքարել ավազակաիշխանական կոռուպցիայի դեմ՝ Դուք չեք էլ նկատում, որ ստեղծում եք Ձերը՝ իմքայլական կոռուպցիան: Կոտրե՛ք Ձեր մեծամտությունը և լսե՛ք «ժողջան»-ին, որը չի կարող երջանկանալ նրանից, որ ավազակաիշխանական կոռուպցիան փոխվում է իմքայլականով: Այդ իմաստով, ինչպես նաև, հաշվի առնելով, որ օրենքի առջև բոլորը հավասար են, Ձեզ եմ ուղարկում հաղորդումս կոռուպցիայի մասին՝ թողնելով Ձեր «դուխով» հայեցողությանը համապատասխան իրավասու մարմնին այն փոխանցելու համար:
Հաղորդում
ՀՀ Վարչապետի ենթադրյալ կոռուպցիոն որոշման մասին
Հունիսի 14-ին, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան պահանջներով, ՀՀ Վարչապետը Զարեհ Սինանյանին նշանակել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար:
Սակայն նույն օրենքը որոշակի պահանջներ է ներկայացնում այդ պաշտոնին, որոնք սակայն ՀՀ Վարչապետն անտեսել է կամ այդ մասին պահանջվող տեղեկատվություն չի ներկայացնում:
Ավելին՝ Սինանյանի մասին հայաստանցին գիտի միայն այն, ինչ ինքն է ներկայացնում, մասնավորապես, որ Փաշինյանի հետ կերել ու խմել է, որ բարձր պաշտոններից է հրաժարվել, որ, իբր, ահավոր ընդդիմադիր է եղել ավազակաիշխանությանը և այլն:
Չի ասում միայն, թե ինչո՞ւ է ժամանակավրեպ տեղեկատվութուն տարածել իր սույն նշանակման մասին (Օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մաս), թե ինչո՞ւ է հեռացել հայրենիքից հայաստանցուս համար դժվարագույն տարիներին, թե ինչո՞ւ զինվորական ծառայություն չի անցել հայոց բանակում (14-րդ հոդվածի 1/5-րդ մաս) կամ չի մասնակցել Արցախյան ազատամարտին, ինչո՞ւ է Սփյուռքում իրեն տարանջատում որպես հայաստանցի կամ այդ ի՞նչ գործունեություն է ծավալել ավազակաիշխանության դեմ, որի արդյունքները հայաստանցուս հայտնի չեն:
Եվ, վերջապես, հաշվի առնելով տխրահռչակ Արմեն Սարգսյանի պատմությունը՝ հայաստանցիս ե՞րբ պետք է տեղեկանա, թե այս գործիչն ինչպես է վերաբերվել ՀՀ քաղաքացիության բարձր կոչմանը, թե՞ միայն վարչապետին է դա հասանելի… Իհարկե, ոչ:
Հասկացանք, որ այս պաշտոնի նշանակումն իմքայլականները վստահել են վարչապետին, սակայն դա չի նշանակում, որ այն պետք է արվի «տնական» մակարդակով: Արդյունքում՝ ստվերում են մնացել մի շարք իրավական և բարոյական անհրաժեշտ նորմեր, որոնք պետք է հրապարակվեին նշանակումից առաջ կամ, առնվազն, նրա հետ միասին, ինչը, սակայն, չի արվել՝ առաջացնելով պաշտոնի անթաքույց չարաշահում:
Ելնելով վերոգրյալից և դիտարկելով այն որպես կոռուպցիոն դրսևորում ՀՀ վարչապետի կողմից՝ խնդրում եմ քննարկել սույն հաղորդումս:

Ռուբեն Թորոսյան
ՀՀ ԳԽ նախագահության անդամ