Երեկ թեև կիրակի էր, բայց աշխարհի բոլոր ֆոնդային բորսաներում աշխատանքային ռեժիմի անցան։ Պատճառն այն էր, որ ժողովրդավարության բաստիոնում դարակազմիկ իրադարձություն էր տեղի ունեցել։ Արդյունքում՝ նավթի միջազգային գները կտրուկ բարձրացել էին ու հետո կտրուկ իջել, բարձրացել ու իջել, և այդպես շարունակ։ «Դոու Ջոնսի» ինդեքսը սկսել էր անհասկանալի վարքագիծ դրսևորել։ Անտրամաբանական ձևով «թռել» էին չամիչի գներն, ու կտրուկ իջել էր ոչխարի գինը։ Երեկ բոլորը սկսել էին յոնջա ման գալ ու փնտրել թանի բաղադրատոմսը։
Դարակազմիկ իրադարձությունը ստիպել էր Կրեմլին ևս աշխատանքային ռեժիմի անցնել։ Ռուսական «Գազպրոմում» իրարանցում էր սկսվել։
Դե, իսկ Ադրբեջանում գառ էր, որ մորթում էին այդ դարակազմիկ իրադարձության կապակցությամբ։
Մի խոսքով, ամեն ինչ երեկ խառնվել էր իրար։ Իսկ եթե կատակից անցնենք կիսակատակի, ապա պետք է ասենք, որ երեկ տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի շրջանակներում ԱԺ նախագահ նշանակված Արարատ Միրզոյանը որոշ մտքեր է հայտնել։
Նա հայտարարել է, որ չի ողջունում ՀՀ–ում ՌԴ դեսպանի հանդիպումը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Նա նաև ասել է, որ վերջինիս քաղաքական գործիչ չի համարում։
Արարատինն այն դեպքն է, երբ ճիշտը նիկոլական ֆեյքերի (չգրանցված ու համահարթ եկամտահարկ չվճարող) բառապաշարին դիմելն է, բայց կայքի ֆորմատը դա թույլ չի տալիս։
Եթե բախտի բերմամբ, թե պատահմամբ ԱԺ նախագահ աշխատող Արարատ Միրզոյանի պատկերացրած քաղաքական գործիչները ՔՊ–ում հավաքված քաղաքականապես անմեղսունակներն են ու անդեմ բիոզանգվածը կամ Նիկոլի պես մեկը, ապա այդ չափանիշներով, այո՛, Քոչարյանը չի կարող քաղաքական գործիչ համարվել։
Քոչարյանից ի՞նչ քաղաքական գործիչ։ Նա ընդամենը պատերազմի տարիներին եղել է Արցախի ղեկավարը։ Հետո դարձել է ՀՀ վարչապետ, ապա դարձել է ՀՀ նախագահ՝ ՔՊ–ականների ու անձամբ Նիկոլ Փաշինյանի քաղաքական «պապա» Լևոն Տեր–Պետրոսյանին«ֆուկ» անելուց հետո։
Պեդիոկրատիայի ներկայացուցչի կողմից Քոչարյանը ինչպե՞ս կարող է քաղաքական գործիչ համարվել, երբ վերջինս կարողացել է հետ պտտեցնել Արցախի խնդրի լուծման տխրահռչակ փուլային տարբերակը, որն, ի դեպ, ավելի վատ ձևով հիմա վերակենդանացնում է «ժողովրդի» վարչապետը։
Որևէ կերպ քաղաքական գործիչ չի կարելի համարել մեկին, ում նախագահության օրոք ՀՀ պետական բյուջեն աճել է 8 անգամ, իսկ ՀՆԱ–ն՝ 5 անգամ, տեղի է ունեցել ներգաղթ։
Քոչարյանը հո քայլարա՞ծ չէ, որ քաղաքական գործիչ ընկալվի Միրզոյան Արարատի կողմից, ում քաղաքական գործունեությունը եղել է քայլելը, արագաչափերը «սկոչով» փակելը (որ հետո դրանք դառնան Փաշինյան Նիկոլի սրտի արագաչափերը) և ԱԺ–ում Նազարյան Լենայի հետ ջահերով պար կազմակերպելը։ «Կապիկների մոլորակում» իրոք փոխվում են քաղաքական գործչին ներկայացվող չափանիշները։
Ինչ վերաբերում է Քոչարյանի ու դեսպանի հանդիպման թեմայով Միրզոյանի ասածներին, ապա այստեղ էլ ամենալավ տարբերակը նիկոլական ֆեյքերի (արտահաստիքային ու համահարթ եկամտահարկից խուսափող) բառապաշարին դիմելն է, բայց դե, չարժե իջնել Նիկոլի ու Արարատի մակարդակին։
Երբ Արարատը լեռ չէ, և երբ «լեռը» քայլարած է
Երեկ թեև կիրակի էր, բայց աշխարհի բոլոր ֆոնդային բորսաներում աշխատանքային ռեժիմի անցան։ Պատճառն այն էր, որ ժողովրդավարության բաստիոնում դարակազմիկ իրադարձություն էր տեղի ունեցել։ Արդյունքում՝ նավթի միջազգային գները կտրուկ բարձրացել էին ու հետո կտրուկ իջել, բարձրացել ու իջել, և այդպես շարունակ։ «Դոու Ջոնսի» ինդեքսը սկսել էր անհասկանալի վարքագիծ դրսևորել։ Անտրամաբանական ձևով «թռել» էին չամիչի գներն, ու կտրուկ իջել էր ոչխարի գինը։ Երեկ բոլորը սկսել էին յոնջա ման գալ ու փնտրել թանի բաղադրատոմսը։
Դարակազմիկ իրադարձությունը ստիպել էր Կրեմլին ևս աշխատանքային ռեժիմի անցնել։ Ռուսական «Գազպրոմում» իրարանցում էր սկսվել։
Դե, իսկ Ադրբեջանում գառ էր, որ մորթում էին այդ դարակազմիկ իրադարձության կապակցությամբ։
Մի խոսքով, ամեն ինչ երեկ խառնվել էր իրար։ Իսկ եթե կատակից անցնենք կիսակատակի, ապա պետք է ասենք, որ երեկ տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի շրջանակներում ԱԺ նախագահ նշանակված Արարատ Միրզոյանը որոշ մտքեր է հայտնել։
Նա հայտարարել է, որ չի ողջունում ՀՀ–ում ՌԴ դեսպանի հանդիպումը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Նա նաև ասել է, որ վերջինիս քաղաքական գործիչ չի համարում։
Արարատինն այն դեպքն է, երբ ճիշտը նիկոլական ֆեյքերի (չգրանցված ու համահարթ եկամտահարկ չվճարող) բառապաշարին դիմելն է, բայց կայքի ֆորմատը դա թույլ չի տալիս։
Եթե բախտի բերմամբ, թե պատահմամբ ԱԺ նախագահ աշխատող Արարատ Միրզոյանի պատկերացրած քաղաքական գործիչները ՔՊ–ում հավաքված քաղաքականապես անմեղսունակներն են ու անդեմ բիոզանգվածը կամ Նիկոլի պես մեկը, ապա այդ չափանիշներով, այո՛, Քոչարյանը չի կարող քաղաքական գործիչ համարվել։
Քոչարյանից ի՞նչ քաղաքական գործիչ։ Նա ընդամենը պատերազմի տարիներին եղել է Արցախի ղեկավարը։ Հետո դարձել է ՀՀ վարչապետ, ապա դարձել է ՀՀ նախագահ՝ ՔՊ–ականների ու անձամբ Նիկոլ Փաշինյանի քաղաքական «պապա» Լևոն Տեր–Պետրոսյանին «ֆուկ» անելուց հետո։

Հայկ Ուսունց