Կարծիք

17.06.2019 10:00


«Իզմ»-երի մասին

«Իզմ»-երի մասին

Երբ հայտարարվում է, որ ոչ մի «իզմ»-ի կողմնակից չեն, նշանակում է, որ ցանկացած «իզմ»-ի կրող կարող են լինել: Կախված «օրվա կուրսից» և ընթացիկ կոնյունկտուրայից:

Նշանակում է նաև, որ իրականում կա «իզմ»: Դա դատարկիզմն է: Իսկ ցանկացած դատարկիզմի ակունքում կոռուպցիոնիզմն է: Քանզի եթե ոչ մի գաղափար չկա, ապա մնում է փող աշխատելու գաղափարը:

Ի դեպ, բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում տեղի ունեցած հեղափոխության առաջին ալիքի ներկայացուցիչները վերջում հանրության առաջ կանգնում են իրենց կոռուպցիոն «հմայքով»: Այդպես էր ֆրանսիական ժիրոնդիստների դեպքում, եկեղեցիները թալանած բոլշևիկների դեպքում, ելցինյան շրջանի «ժողովրդավարների» դեպքում, Սահակաշվիլու «վարդերի» հեղափոխության դեպքում, Յուշչենկոյի ու Տիմոշենկոյի ղեկավարած Ուկրաինայում, ՀՀՇ-ական Հայաստանում: «Թավշյա» տղաներն ու աղջիկները բացառություն չեն կազմելու: Անանուն բարերարների հատկացումները՝ վկա:

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը