Կարծիք

16.06.2019 19:00


Ծանծաղամիտ Ալենը

Ծանծաղամիտ Ալենը

Ի՜նչ-ինչ, բայց ծանծաղամիտների պակաս քայլարածների մեջ հաստատ չի զգացվում, հատկապես` վերին էշելոններում։

Սրանք սովորական մահկանացուներից տարբերվում են նրանով, որ լուրջ տեսքով այնպիսի ակնհայտ ապուշություններ են դուրս տալիս, որ երեք տարեկան երեխան անգամ լուրջ չէր ընդունի։ Եվ դեռ մի բան էլ, մարդու աչքերի մեջ նայելով` անամոթաբար ստում են։

Դրանց մեջ իր անամոթությամբ աչքի է ընկնում հատկապես Սիմոնյան Ալենը (ինչի համար էլ, դատելով ամենից, պարգեւատրվել է` նշանակվել է ԱԺ փոխխոսնակ)։

Երկու օր առաջ սա «Հայելի»-ի հյուրն էր, ու 45 րոպեում լիքը ծանծաղամիտ բաներ ասաց «նորհայաստանյան իրողությունների» վերաբերյալ։ Սկսած նրանից, որ հայ-ռուսական հարաբերություններն այսօր «լավագույն վիճակում» են (լավ է` չասաց «փայլուն»), վերջացրած նրանով, որ չգիտի` Հայաստանի երկրորդ նախագահն ով է։ Իբր` Ռոբերտ Քոչարյան անուն-ազգանունով ընտրված նախագահի չի ճանաչում. «երկրորդ նախագահի պաշտոնն զբաղեցնող անձը» 10 տարի «զոռբայությամբ» է մնացել այդ պաշտոնին եւ զարգացրել երկիրը` տարեկան միջին հաշվով 10 տոկոս տնտեսական աճ արձանագրելով...

Հարցին` ձեր սիրելի վարչապետը որ կոչ էր անում արգելափակել դատարանները, դատավորներին վեթինգի ենթարկել եւ ազատվել «նախկին ռեժիմի մնացուկներից», ինչո՞ւ նույն մոտեցումը չի կիրառում դատախազության դեպքում, ինչո՞ւ չի ազատվում «նախկին ռեժիմի մնացուկ» գլխավոր դատախազից` որովհետեւ սիրահոժար ծառայում է ձե՞զ, հոգոց հանեց. «Շա՛տ քիչ լծակ կա... շա՛տ դժվար է ընդհանրապես դատախազին, որին Ազգային ժողովն է ընտրել, պաշտոնանկ անել»։

Էստեղ են ասել` սո՞ւտը, պարո՛ն մեծն մանիպուլյատորի արժանավոր հետեւորդ։ Նախորդ Ազգային ժողովի կողմից ձայների որակյալ մեծամասնությամբ ընտրված ԲԴԽ նախագահին հեշտ ու հանգիստ կարելի է հրաժարեցնել` չունենալով դրա իրավունքը, ԲԴԽ 10 անդամներից հինգին կարելի է հեչի պես դրդել հրաժարականի, «թավշյա» հրաժարականների մեխանիզմը Սահմանադրական դատարանի նախագահի եւ «նախորդ ռեժիմից մնացած» մյուս դատավորների վրա տարածելու պլաններ մտմտալ եւ բարձրաձայնել դրանց մասին «նախորդի նախորդ ռեժիմի մնացուկ» ջհանգիրյանների շուրթերով, իսկ գլխավոր դատախազի կողքով անցնել չի՞ կարելի։ Ինչ է թե` լծակներ չունեք հանրապետական «քըխ» խորհրդարանի ընտրած գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու համա՞ր։

Ձեր ոչխար հալով` մեզ ոչխարի տե՞ղ եք դնում...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը