Կարծիք

15.06.2019 20:33


Արդեն 3 հազարից ավելի քվեարկող, բայց էլի պատկերը նույնն է (լուսանկար)

Արդեն 3 հազարից ավելի քվեարկող, բայց էլի պատկերը նույնն է (լուսանկար)
Արդեն 3 հազարից ավելի քվեարկող, բայց էլի պատկերը նույնն է։ Մի կողմ թողնենք այն, որ համացանցում նման հարցումներ իրականացնելը, մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է (լավ է, որ գոնե օրենքներ ընդունելիս հարցումներ չեն անում ՖԲ-ում), և սա, ամենայն հավանականությամբ, հետապնդում է զուտ քարոզչական և մանիպուլյացիոն նպատակ։ Ավելի կարևորն այն է, որ գործող իշխանությունները ֆեյքերի մեծ բանակ ունեն համացանցում, բայց էլի չեն կարողանում իրենց ուզած թիվը «խփել», և ստիպված են երկրորդ «կրուգ», այսպես ասած, հարցում իրականացնել։ Բայց գոնե այս պահին նույն արդյունքն է։

Ասածս ինչ է։ Դուք կարող եք համացանցում ձեր ուզած պատկերը ստեղծել, և անգամ ապրել այդ ֆեյք իրականության մեջ, բայց ռեալ կյանքը վաղ թե ուշ ապտակելու է իր չլուծված խնդիրներով և դժգոհության ալիքով։ Եվ ականատես եք լինելու նրան, ինչին ականատես եղան նախորդ իշխանությունները, քանի որ «պոտյոմկինյան գյուղերը», վերջ ի վերջո, փլվելու են՝ մերկացնելով իրականության դաժան պատկերը։
64470459_2942016162505161_2052797284323688448_n
Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը