Ճիշտն ասած, անչափ մտահոգիչ և վախենալու է վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու՝ պարբերաբար կրկնվող արտահայտությունը, ըստ որի՝ Արցախի հարցը պետք է լուծի ժողովուրդը: «Ժողովուրդ» բառը վերջին մեկ տարում շահարկվեց, գցվեց ոտնատակ, դարձավ հատակի շոր: «Ժողովուրդ» բառը ոնց ուզեցին՝ օգտագործեցին, ժողովրդի անունից պետական մակարդակի շանտաժ կազմակերպեցին ինչպես 2018-ի ապրիլի, այնպես էլ նույն թվականի հոկտեմբերի 2-ին: Ժողովրդի անունից քրեական հանցագործություն կազմակերպեցին 2019-ի մայիսի 20-ին՝ փակեցին դատարանների մուտքերն ու ելքերը: Վաղը չէ մյուս օրը ժողովրդի անունից կարող են գողություն անել, մարդ գնդակահարել, աղջիկ բռնաբարել և հպարտորեն ասել ԺՈՂՈՎՈՒՐԴՆ այդպես է ուզում: Հիմա մենք մի փուլում ենք, երբ արցախյանը հարցը դարձյալ սրվել է, և մեծարգո վարչապետն ասում է՝ ղարաբաղյան հարցը պետք է որոշի ժողովուրդը: Շատ վտանգավոր միտք է, եթե հաշվի առնենք, թե ում նկատի ունի Փաշինյանը «ժողովրդի» անվան տակ: Արդյոք այդ հանցավոր զանգվածի՞ն. իհարկե, այո: Իսկ մեզ, որ իր ընդդիմախոսներն ենք, նա համարո՞ւմ է ժողովուրդ. իհարկե, ոչ: Հետևաբար, քանի դեռ մենք չենք պարզել, թե ով է Հայաստանի Հանրապետությունում «ժողովուրդ», ոչ մի կարևոր հարց լուծվել չի կարող:
Ով է ՀՀ–ում ժողովուրդ՝ դեռ պետք է պարզել
Ճիշտն ասած, անչափ մտահոգիչ և վախենալու է վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու՝ պարբերաբար կրկնվող արտահայտությունը, ըստ որի՝ Արցախի հարցը պետք է լուծի ժողովուրդը:
«Ժողովուրդ» բառը վերջին մեկ տարում շահարկվեց, գցվեց ոտնատակ, դարձավ հատակի շոր:
«Ժողովուրդ» բառը ոնց ուզեցին՝ օգտագործեցին, ժողովրդի անունից պետական մակարդակի շանտաժ կազմակերպեցին ինչպես 2018-ի ապրիլի, այնպես էլ նույն թվականի հոկտեմբերի 2-ին: Ժողովրդի անունից քրեական հանցագործություն կազմակերպեցին 2019-ի մայիսի 20-ին՝ փակեցին դատարանների մուտքերն ու ելքերը:
Վաղը չէ մյուս օրը ժողովրդի անունից կարող են գողություն անել, մարդ գնդակահարել, աղջիկ բռնաբարել և հպարտորեն ասել ԺՈՂՈՎՈՒՐԴՆ այդպես է ուզում:
Հիմա մենք մի փուլում ենք, երբ արցախյանը հարցը դարձյալ սրվել է, և մեծարգո վարչապետն ասում է՝ ղարաբաղյան հարցը պետք է որոշի ժողովուրդը:
Շատ վտանգավոր միտք է, եթե հաշվի առնենք, թե ում նկատի ունի Փաշինյանը «ժողովրդի» անվան տակ: Արդյոք այդ հանցավոր զանգվածի՞ն. իհարկե, այո: Իսկ մեզ, որ իր ընդդիմախոսներն ենք, նա համարո՞ւմ է ժողովուրդ. իհարկե, ոչ:
Հետևաբար, քանի դեռ մենք չենք պարզել, թե ով է Հայաստանի Հանրապետությունում «ժողովուրդ», ոչ մի կարևոր հարց լուծվել չի կարող:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից