«Եթե բոլորի համար վատ է, պետք է ամեն ինչ անել, որ բոլորի համար լավ լինի»,- Սանկտ-Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովում այսպիսի ցնցող հայտարարությամբ հանդես եկավ Նիկոլ վարչապետը, բայց չասաց` ինչպե՞ս. ի՞նչ անել, որ բոլորի համար լավ լինի։ Ամփոփելով «հետհեղափոխական բարեփոխումների» տրամաբանությունը` կարող ենք լրացնել մեր հերոսի պակաս թողածը եւ ասել. եթե բոլորի համար վատ է, պետք է ամեն ինչ անել, որ բոլորի համար շատ վատ լինի։ Երբ բոլորի համար շատ վատ լինի, ամեն ինչ անել, որ բոլորի համար վատ լինի։ Համաձայնեք` ամեն ինչ համեմատության մեջ է գեղեցիկ. վատ վիճակում լինելը բոլոր դեպքերում շատ ավելի լավ է, քան շատ վատ վիճակում մնալը։ Ո՞վ է գժվել, որ շատ վատ վիճակից դուրս գա, վերադառնա վատ վիճակին ու թեթեւացած շունչ չքաշի` չընդունի, որ ամեն ինչ լավ է. ավելի լավ չի լինում...
Ինչ անել, որ բոլորի համար լավ լինի
«Եթե բոլորի համար վատ է, պետք է ամեն ինչ անել, որ բոլորի համար լավ լինի»,- Սանկտ-Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովում այսպիսի ցնցող հայտարարությամբ հանդես եկավ Նիկոլ վարչապետը, բայց չասաց` ինչպե՞ս. ի՞նչ անել, որ բոլորի համար լավ լինի։
Ամփոփելով «հետհեղափոխական բարեփոխումների» տրամաբանությունը` կարող ենք լրացնել մեր հերոսի պակաս թողածը եւ ասել. եթե բոլորի համար վատ է, պետք է ամեն ինչ անել, որ բոլորի համար շատ վատ լինի։ Երբ բոլորի համար շատ վատ լինի, ամեն ինչ անել, որ բոլորի համար վատ լինի։
Համաձայնեք` ամեն ինչ համեմատության մեջ է գեղեցիկ. վատ վիճակում լինելը բոլոր դեպքերում շատ ավելի լավ է, քան շատ վատ վիճակում մնալը։
Ո՞վ է գժվել, որ շատ վատ վիճակից դուրս գա, վերադառնա վատ վիճակին ու թեթեւացած շունչ չքաշի` չընդունի, որ ամեն ինչ լավ է. ավելի լավ չի լինում...