Քաղաքական

15.06.2019 11:00

Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ

Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ

Խոշոր չափով յուրացման եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանին երեկ` հունիսի 14-ին, «Գրիգոր Լոսավորիչ» ԲԿ-ից տեղափոխել են «Նաիրի» ԲԿ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին:

Նա ասաց, որ Մանվել Գրիգորյանի վիճակը միջին ծանրության է, նա գտնվում է հիվանդասենյակում, այսօր նախատեսվում է հետազոտություններ անցկացնել` նրա վիճակի ծանրությունը պարզելու համար:

Հիշեցնենք, որ հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից տեղափոխել էին «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետեւ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Հունիսի 6–ին ՔԿՀ–ում կտրուկ վատացել է նրա առողջական վիճակը եւ նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։