Լրահոս

15.06.2019 10:20

Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրատարը. կան տուժածներ

Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրատարը. կան տուժածներ

Հունիսի 14-ին՝ ժամը 05:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 2-րդ կմ-ին «Hondai Elisyon» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Զ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել հարակից ջրատարը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի ուղևորներ Շ. (ծնված 1965 թ.) և Հ. (ծնված 1962 թ.) Վ.-ները, Է. (ծնված 2011 թ.) և Ե. (ծնված 1975 թ.) Դ.-ները քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։