Քաղաքական

14.06.2019 20:10

Դատարանների դռներ փակել չեմ տվել՝ ի տարբերություն այսօրվա իրողության. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Դատարանների դռներ փակել չեմ տվել՝ ի տարբերություն այսօրվա իրողության. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Վերաքննիչ դատարանում քննվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննության ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, դիմելով դատավոր Արմեն Դանիելյանին, ասաց.

«Եթե տեսախցիկները դահլիճում չլինեին, չէի արձագանքի: Կասեմ հետևյալը՝ ի տարբերություն այսօրվա իրադարձությունների, արդարադատությանը երբեք չեմ միջամտել:

Դուք դատավոր եք, ես ձեզ նշանակելուց հետո ընդհանրապես չեմ տեսել, ընդհանրապես որևէ շփում չեմ ունեցել, և ընդհանրապես դատավորների հետ շփումներ չեմ ունեցել: Ես ուզում եմ իմանաք, որ ասում են ինչի՞ չի բացահայտվել, ուղղակի արդարադատությանը չեմ միջամտել և այդպիսի իրավունք չեմ ուենցել, դատարանների դռներ փակել չեմ տվել՝ ի տարբերություն այսօրվա իրողության, ոչ մեկին չեմ մեղադրել, ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ խախտել, չի եղել որևէ նման արձանագրած դեպք»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։