Կարծիք

14.06.2019 20:00


Քոչարյանի աջակիցները կրկին ոստիկանությունում են

Քոչարյանի աջակիցները կրկին ոստիկանությունում են

Կրկին ոստիկանության Շենգավիթի բաժնում ենք ու կրկին Վերքաննիչ դատարանում ընթացող մարտի 1֊ի գործով դատաքննության կապակցությամբ Նախագահ Քոչարյանի ու նրա աջակիցների դեմ հավաքված մի խումբ ադեկվատազուրկ անձանց ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում։

Հայաստանում ավելի քան մեկամյա իրավական բարդակը շարունակվում է, իսկ քրեական գործերով իրականացվող խայտառակ ապօրինությունները սկսել են համեմվել քայլիշխանական կարգազանցների վիկտիմ ու սադրիչ վարքագծով, ինչի պատճառով իրավաչափ քաղաքացիներն ամենօրյա ռեժիմով հայտնվում են ոստիկանության բաժիններում։

Ուշագրավն այն է, որ ինչպես նախորդ դեպքերում, այժմ էլ ինքնակամ ներկայացել ենք ոստիկանություն, բայց ըստ ոստիկանների մեզ բերման են ենթարկել, ավելին՝ բերման ենթարկելու մասին էլ արձանգրություն մինչ այս պահը չկա։ Զավեշտալին էլ այն է, որ քայլիշխանական կարգազանցները շշերով ու քարերով հարվածում են օրինապահ քաղաքացիներին, իսկ վերջիններս խուսափելու համար այդ հանցագործությամբ հնարավոր պատճառվելիք վնասից, մի պահ խախտում են ոստիկանական արգելապատնեշն ու բերման ենթարկվում՝ բերման ենթարկվելու «Նոր Հայաստանյան» իրավակարգավորումներով։

Հ.Գ. Ֆեմիդայի բռնաբարությունը շարունակվում է։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը