Քաղաքական

14.06.2019 17:39

Ռոբերտ Քոչարյանը` դատավորին. «Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս» (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը` դատավորին. «Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս» (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կրկին հորդրեց դատավորին ինքնաբացարկ հայտնել:

«Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս, իրոք, լավ հոտ չի գալիս այս ամեն ինչից։ Այս գործը կարելու, սարքելու համար մարդիկ հետագայում պատասխանատվության են ենթարկվելու շատ փիս»,-դատարանում հայտարարեց Ռ.Քոչարյանը` դիմելով վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին:

Նշենք, որ այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ քննարկվում է վերջինիս ինքնաբացարկ հայտնելու մասին հերթական միջնորդությունը:

Այս անգամ ինքնաբացարկ է հայտնել ոչ միայն պաշտպանական կողմը, այլ նաեւ` տուժող, ինչին միացել են նաեւ դատախազները:

Ռ.Քոչարյանը դիմելով դատավոր Արմեն Դանիելյանին ասաց, որ վատ է զգում, որ իր նշանակած դատավորի նկատմամբ նման բացասական վերաբերմունք է ձևավորվել:

«Տարիների ընթացքում համակարգում լինելով այսպիսի համբավ ձեռք բերելը լավ բան չէ: Այս գործը Ձեր թափի գործը չէ»,-ասաց Քոչարյանը:

Մանրամասները` pastinfo.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։