Կրեմլի հերթական «մեսիջը» Փաշինյանին և Կրեմլին հերթական շանտաժը Փաշինյանից
«Դուզ խոսքն ավանակին են ասում»:
Ժողովրդական խոսք
Ունենալ միջպետական ռազմավարական հարաբերություններ նշանակում է ոչ թե փոքրի կարգավիճակով մեծին հպատակվել, այլ նպաստել փոխշահավետ կապերի խորացմանը:
Ռազմավարական հարաբերությունների պայմաններում շատ բնական է, որ ամեն մեկն իր շահերը պետք է առավելագույնս առաջ մղի, բայց նաև պետք է նպաստի ընդհանուր շահի բավարարմանն ու նրբանկատ գտնվի դաշնակցի շահերի նկատմամբ:
Ռազմավարական դաշնակիցները խնդիրներ ունենալու դեպքում իրար ուղիղ չեն ասում այդ մասին: Ակնարկում են դիվանագիտական լեզվի կամ քաղաքական ժեստերի միջոցով:
Իսկ եթե գործը հասնում է ուղիղ խոսքին, նշանակում է՝ շատ լուրջ մի բան այն չէ:
«Դասակարգային» խնդիրներ դաշնակիցների միջև
Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական բնույթի են և ունեն կենսական նշանակություն երկու երկրների համար:
2018-ից հետո, սակայն, խնդիրներ են առաջացել հայ-ռուսական հարաբերություններում: Լուրջ խնդիրներ:
Այնպես չէ, որ մինչև 2018-ի ապրիլն այդ խնդիրները չկային: Դրանք, անշո՛ւշտ, կային, բայց ռազմավարական բնույթի չէին:
Ներկայիս խնդիրներն ունեն, այսպես ասած, դասակարգային նշանակություն: Այն ձևը, որի օգնությամբ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, ընդունելի չէ ԵԱՏՄ առաջնորների ու հատկապես Վլադիմիր Պուտինի համար: Ու չնայած այդ հանգամանքին՝ ՌԴ-ում հարգեցին ՀՀ քաղաքացիների որոշումն ու պատրաստակամություն հայտնեցին սերտորեն համագործակցել ՀՀ նոր իշխանությունների հետ, քանզի հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական լինելը ոչ այնքան անձնավորված է, որքան աշխարհաքաղաքական իրողություններով է պայմանավորված:
ՀՀ և ՌԴ առաջնորդների միջանձնային կապերն, ինչ խոսք, իրենց ազդեցությունը թողնում են հայ-ռուսական հարաբերությունների վրա, բայց դրանք գլխավոր գործոնը չեն: Գլխավորը ՀՀ և ՌԴ պետական շահերն են, ինչի գիտակցումն էլ մոտեցնում է երկու երկրների առաջնորդներին:
Փաշինյանի խոսքն ու գործը
Փաշինյան-Պուտին հարաբերությունները չեն ստացվում: Քանզի «դասակարգային» բնույթի տարբերություններն ակնհայտ են: Կա նաև այլ պատճառ՝ Փաշինյանի խոսքը խիստ տարբերվում է իր արած գործից:
Փոխարենը՝ Փաշինյանն ամեն ինչ անի, որպեսզի այդ «դասակարգային» տարբերությունները հարթվեն, և ինքը ձեռք բերի վստահելի գործընկերոջ իմիջ, քանզի դա մեր երկրի շահերից է բխում. ինքն առաջնային դեր է տալիս անձնական շահերին ու վնասում Հայաստանի և Արցախի ռազմավարական շահերը:
Ակնհայտ է, որ Հայաստանի ներսում տիրող քաղաքական զարգացումները խնդրահարույց են ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում ու, մասնավորապես, Կրեմլի համար:
Հայ-ռուսական հարաբերություններում կարևորագույն հարց է դարձել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հետապնդումը: Երևույթը լրջորեն մտահոգում է Պուտինին ոչ միայն այն պատճառով, որ Քոչարյանի հետ նա ունի մտերիմ ընկերական հարաբերություններ, այլ նաև այն պատճառով, որ Հայաստանում տեղի ունեցողը «ռեկաշետով» հարվածում է նաև իրեն և դառնում ապակայունացման տարր:
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ռուսական հարաբերությունների վատացումը
«Դասակարգային» հակասությունները Փաշինյանի և Պուտինի միջև ձեռնտու են Ալիևին և ուժեղացնում են Ադրբեջանի դիրքերը՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով:
Եթե Փաշինյանը սա չի հասկանում, ապա վատ է: Իսկ եթե հասկանում է, բայց, այդուհանդերձ, շարունակում է իր գիծը, ապա շատ վատ է: Հետևանքները կարող են ճակատագրական լինել Հայաստանի ու Արցախի համար: Բայց դատելով ամենից՝ Փաշինյանին բացառապես անձնական շահերն ու անձնական վախերն են հուզում: Նա պատրաստ է անգամ տերպետրոսյանական տխրահռչակփուլային ճանապարհով գնալ Արցախի խնդրի լուծման հարցում, բայց իր նեղ պահանջմունքները բավարարել:
Հերթական մեսիջը «Կրեմլից»
Կրեմլից ամեն կերպ փորձում են հասկացնել Փաշինյանին, որ պետք է վերադառնալ կառուցողական դաշտ ու հարթել «դասակարգային» հակասությունները: Արդեն գրեթե ուղիղ խոսք ասելու ռեժիմի են անցնում:
Ինչպես հայտնի է, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ ու հանդիպել նրա հետ։ Սա տեղի էր ունեցել Քոչարյանի դատավարությանն ընդառաջ:
Դեսպանի խոսուն այցով Կրեմլը ևս մեկ անգամ հատուկ ընդգծել է իր հատուկ վերաբերմունքը 2-րդ նախագահի նկատմամբ տեղի ունեցողի պահով:
Փաշինյանի շանտաժը
Ուշագրավն այն է, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանի այցի, ռուսաստանցի պրոկրեմլյան ազդեցիկ վերլուծաբանների գնահատականների ու դատական գործընթացին զուգահեռ՝ Փաշինյանի թերթը՝ «Հայկական ժամանակը», դիմում է հակառուսական շանտաժի:
Նրա թերթը մի «մուտիլովկա» է հրապարակում:
«Լավատեղյակաղբյուրներիցհայտնիդարձավ, որ 2008 թվականի մարտի 1-իգործիքննությանընթացքումիհայտէեկելօտարալեզումիփաստաթուղթ, որտեղկետառկետգրվածէեղել, թեինչպետքէանենՀայաստանիիշխանությունները ժողովրդինեւընդդիմությանըճնշելուհամար։Ըստորոշտեղեկությունների՝այդթղթի հեղինակըօտարերկրներիցժամանածմասնագետներիխումբնէ, որըխորհրդատվությունէ իրականացրելՀայաստանիիշխանություններիհամար։Օտարերկրյամասնագետներիխմբիմիմասը, որոշտեղեկություններով, 2008 թվականիփետրվարիվերջիցգաղտնիության պայմաններումտեղակայվածէեղելՀայաստանիկառավարությանշենքում»,- գրում է «Հայկական ժամանակը»՝ չկոնկրետացնելով, թե ինչ օտար լեզվով է եղել գրածը, բայց աչքով-ունքով հասկացնելով, որ նկատի ունի ռուսներին:
Պարզ է, որ սա նիկոլական թերթի հերթական «մուտիլովկան» է, բայց պարզ է նաև, որ Փաշինյանը, հանուն իր նեղ անձնական հաշվարկների, պատրաստ է անգամ Ռուսաստանին ռազմավարական դաշնակցից դարձնել ռազմավարական հակառակորդ՝ այդտեղից բող բոլոր տխուր հետևանքներվ:
Այդպե՞ս է ստացվում Փաշինյանի մոտ, թե՞ նա հետևողականորեն իրականացնում է մեր երկրի շահերի դեմ ուղղված քաղաքականություն, արդեն դժվար է ասել:
Կրեմլի հերթական «մեսիջը» Փաշինյանին և Կրեմլին հերթական շանտաժը Փաշինյանից
«Դուզ խոսքն ավանակին են ասում»:
Ժողովրդական խոսք
Ունենալ միջպետական ռազմավարական հարաբերություններ նշանակում է ոչ թե փոքրի կարգավիճակով մեծին հպատակվել, այլ նպաստել փոխշահավետ կապերի խորացմանը:
Ռազմավարական հարաբերությունների պայմաններում շատ բնական է, որ ամեն մեկն իր շահերը պետք է առավելագույնս առաջ մղի, բայց նաև պետք է նպաստի ընդհանուր շահի բավարարմանն ու նրբանկատ գտնվի դաշնակցի շահերի նկատմամբ:
Ռազմավարական դաշնակիցները խնդիրներ ունենալու դեպքում իրար ուղիղ չեն ասում այդ մասին: Ակնարկում են դիվանագիտական լեզվի կամ քաղաքական ժեստերի միջոցով:
Իսկ եթե գործը հասնում է ուղիղ խոսքին, նշանակում է՝ շատ լուրջ մի բան այն չէ:
«Դասակարգային» խնդիրներ դաշնակիցների միջև
Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական բնույթի են և ունեն կենսական նշանակություն երկու երկրների համար:
2018-ից հետո, սակայն, խնդիրներ են առաջացել հայ-ռուսական հարաբերություններում: Լուրջ խնդիրներ:
Այնպես չէ, որ մինչև 2018-ի ապրիլն այդ խնդիրները չկային: Դրանք, անշո՛ւշտ, կային, բայց ռազմավարական բնույթի չէին:
Ներկայիս խնդիրներն ունեն, այսպես ասած, դասակարգային նշանակություն: Այն ձևը, որի օգնությամբ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, ընդունելի չէ ԵԱՏՄ առաջնորների ու հատկապես Վլադիմիր Պուտինի համար: Ու չնայած այդ հանգամանքին՝ ՌԴ-ում հարգեցին ՀՀ քաղաքացիների որոշումն ու պատրաստակամություն հայտնեցին սերտորեն համագործակցել ՀՀ նոր իշխանությունների հետ, քանզի հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական լինելը ոչ այնքան անձնավորված է, որքան աշխարհաքաղաքական իրողություններով է պայմանավորված:
ՀՀ և ՌԴ առաջնորդների միջանձնային կապերն, ինչ խոսք, իրենց ազդեցությունը թողնում են հայ-ռուսական հարաբերությունների վրա, բայց դրանք գլխավոր գործոնը չեն: Գլխավորը ՀՀ և ՌԴ պետական շահերն են, ինչի գիտակցումն էլ մոտեցնում է երկու երկրների առաջնորդներին:
Փաշինյանի խոսքն ու գործը
Փաշինյան-Պուտին հարաբերությունները չեն ստացվում: Քանզի «դասակարգային» բնույթի տարբերություններն ակնհայտ են: Կա նաև այլ պատճառ՝ Փաշինյանի խոսքը խիստ տարբերվում է իր արած գործից:
Փոխարենը՝ Փաշինյանն ամեն ինչ անի, որպեսզի այդ «դասակարգային» տարբերությունները հարթվեն, և ինքը ձեռք բերի վստահելի գործընկերոջ իմիջ, քանզի դա մեր երկրի շահերից է բխում. ինքն առաջնային դեր է տալիս անձնական շահերին ու վնասում Հայաստանի և Արցախի ռազմավարական շահերը:
Ակնհայտ է, որ Հայաստանի ներսում տիրող քաղաքական զարգացումները խնդրահարույց են ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում ու, մասնավորապես, Կրեմլի համար:
Հայ-ռուսական հարաբերություններում կարևորագույն հարց է դարձել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հետապնդումը: Երևույթը լրջորեն մտահոգում է Պուտինին ոչ միայն այն պատճառով, որ Քոչարյանի հետ նա ունի մտերիմ ընկերական հարաբերություններ, այլ նաև այն պատճառով, որ Հայաստանում տեղի ունեցողը «ռեկաշետով» հարվածում է նաև իրեն և դառնում ապակայունացման տարր:
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ռուսական հարաբերությունների վատացումը
«Դասակարգային» հակասությունները Փաշինյանի և Պուտինի միջև ձեռնտու են Ալիևին և ուժեղացնում են Ադրբեջանի դիրքերը՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով:
Եթե Փաշինյանը սա չի հասկանում, ապա վատ է: Իսկ եթե հասկանում է, բայց, այդուհանդերձ, շարունակում է իր գիծը, ապա շատ վատ է: Հետևանքները կարող են ճակատագրական լինել Հայաստանի ու Արցախի համար: Բայց դատելով ամենից՝ Փաշինյանին բացառապես անձնական շահերն ու անձնական վախերն են հուզում: Նա պատրաստ է անգամ տերպետրոսյանական տխրահռչակ փուլային ճանապարհով գնալ Արցախի խնդրի լուծման հարցում, բայց իր նեղ պահանջմունքները բավարարել:
Հերթական մեսիջը «Կրեմլից»
Կրեմլից ամեն կերպ փորձում են հասկացնել Փաշինյանին, որ պետք է վերադառնալ կառուցողական դաշտ ու հարթել «դասակարգային» հակասությունները: Արդեն գրեթե ուղիղ խոսք ասելու ռեժիմի են անցնում:
Ինչպես հայտնի է, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ ու հանդիպել նրա հետ։ Սա տեղի էր ունեցել Քոչարյանի դատավարությանն ընդառաջ:
Դեսպանի խոսուն այցով Կրեմլը ևս մեկ անգամ հատուկ ընդգծել է իր հատուկ վերաբերմունքը 2-րդ նախագահի նկատմամբ տեղի ունեցողի պահով:
Փաշինյանի շանտաժը
Ուշագրավն այն է, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանի այցի, ռուսաստանցի պրոկրեմլյան ազդեցիկ վերլուծաբանների գնահատականների ու դատական գործընթացին զուգահեռ՝ Փաշինյանի թերթը՝ «Հայկական ժամանակը», դիմում է հակառուսական շանտաժի:
Նրա թերթը մի «մուտիլովկա» է հրապարակում:
«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ 2008 թվականի մարտի 1-ի գործի քննության ընթացքում ի հայտ է եկել օտարալեզու մի փաստաթուղթ, որտեղ կետ առ կետ գրված է եղել, թե ինչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները ժողովրդին եւ ընդդիմությանը ճնշելու համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ թղթի հեղինակը օտար երկրներից ժամանած մասնագետների խումբն է, որը խորհրդատվություն է իրականացրել Հայաստանի իշխանությունների համար։ Օտարերկրյա մասնագետների խմբիմի մասը, որոշ տեղեկություններով, 2008 թվականի փետրվարի վերջից գաղտնիության պայմաններում տեղակայված է եղել Հայաստանի կառավարության շենքում»,- գրում է «Հայկական ժամանակը»՝ չկոնկրետացնելով, թե ինչ օտար լեզվով է եղել գրածը, բայց աչքով-ունքով հասկացնելով, որ նկատի ունի ռուսներին:
Պարզ է, որ սա նիկոլական թերթի հերթական «մուտիլովկան» է, բայց պարզ է նաև, որ Փաշինյանը, հանուն իր նեղ անձնական հաշվարկների, պատրաստ է անգամ Ռուսաստանին ռազմավարական դաշնակցից դարձնել ռազմավարական հակառակորդ՝ այդտեղից բող բոլոր տխուր հետևանքներվ:
Այդպե՞ս է ստացվում Փաշինյանի մոտ, թե՞ նա հետևողականորեն իրականացնում է մեր երկրի շահերի դեմ ուղղված քաղաքականություն, արդեն դժվար է ասել:
Կորյուն Մանուկյան