Լրահոս

14.06.2019 14:10

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագծին

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու նախագծին

Ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու նախագծով սահմանված արտոնությունը կվերաբերի միայն մագիստրատուրայի և ասպիրանտուրայի սովորողներին: «Արմենպրես» հաղորդմամբ` նախագիծը ԱԺ կրթության, գիտության հարցերով մշտական հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն և կքննարկվի լիագումար նիստում:

«Քանի որ այն ինքնին հեղափոխական մոտեցում է, մենք առաջարկում ենք սկզբնական փուլում կիրառել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի դեպքում` հասկանալու, թե ինչպես է այն պրակտիկայում կիրարկվում: Եվ հետագայում, եթե հնարավոր լինի Կրթության մասին նոր օրենքի շրջանակում սահմանվի նաև բակալավրիատի համար: Կարծում ենք, որ մագիստրատուրայի դեպքում երիտասարդներն արդեն գիտակցված ընտրություն են կատարում, եթե բակալավրիատի դեպքում ծնողներին, շրջապատին լսելով ընտրել են որոշակի մասնագիտություններ, ապա մագիստրատուրայի դեպքում հասուն տարիքում գիտակցված ընտրություն կանեն: Իսկ եթե ունեն աշխատանք, օրենքի ընդունման դեպքում կստացվի, որ իրենք կարող են փաստացի անվճար սովորել համալսարանում»,-լրագրողների հետ զրույցում ներկայացրեց նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը:

Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել նախագծին: Գաբրիելյանի խոսքով`կառավարությունը տվել էր իր հիմնավորումները:

«Սակայն մենք խորհրդարանական հանրապետություն ենք, և որոշում է խորհրդարանը: Բնականաբար, անտրամաբանական կլիներ, եթե ֆինանսների նախարարության բոլոր բացասական եզրակացություն ստացած նախագծերին խորհրդարանը նույնպես բացասական եզրակացություն տար»,-նշեց նա:

Գաբրիելյանի խոսքով` գլխադասային հանձնաժողովում բոլորն արտահայտել են իրենց կարծիքները, մեծամասնությունը կողմ է եղել նախագծին, ըստ էության դեմ են արտահայտվել ֆինանսների նախարարության բացասական եզրակացությանը: Արդյունքում նախագիծը կընդգրկվի լիագումար նիստերի օրակարգում:

Նախագծով չի սահմանվում, թե ինչ միջին որակական գնահատականի (ՄՈԳ) դեպքում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի սովորողները կարող են օգտվել այդ արտոնությունից, շեմը պետք է սահմանի կառավարությունը:

Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։