«Մեր կողքին ընթանում է «սողացող» անցումային արդարադատություն»
Մինչ տարբեր հարթակներում քննարկվում է անցումային արդարադատության անհրաժեշտության հիմնավորվածությունը, հնարավոր մոդելներն ու հնարավոր հետևանքները, մեր կողքին ընթանում է «սողացող» անցումային արդարադատություն:
Մենք դրան ականատես ենք լինում մամուլի տարբեր հրապարակումներից: Տասը տարի շարունակ ընդդիմադիր մամուլը հեղեղված էր երկրի հիմնական կոռուպցիոներների մասին տեղեկատվությամբ, տարբեր կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ լրագրողական հետաքննություններ էին անցկացվում, հանրահավաքներում կոնկրետ կոռուպցիոն մեղադրանքներ էին ներկայացվում, բայց այդ շուրջ մեկ տասնյակ մարդիկ այսօր որոշակի պայմանավորվածությունների արդյունքում մի օր կասկածյալ են, մի օր՝ ոչ, հանգիստ շրջում են օտար պետություններում կամ վերադառնում են հաջորդ պայմանավորվածությունների համար:
Գրեթե ամեն օր հանդիպում ենք նոր տեղեկատվության, որ այդ մարդիկ պետության հետ անաղմուկ գործարք են կատարել, որ պետությանը ինչ-որ գումարներ են տալիս: Այս ամենի արդյունքում իրավաչափորեն ծագում են մի շարք հարցեր, որոնց պատասխանները, սակայն մամուլում չեն հանդիպում:
1. Հասկանալի չէ, թե դրանք ի՞նչ գումարներ են, ինչպե՞ս են բյուջե մուտք արվել, և արդյո՞ք բյուջե մուտք են արվել, ի՞նչ հիմնավորմամբ, ի՞նչ գործի շրջանակներում կամ դատական ինչպիսի ակտի հիման վրա:
2. Յուրաքանաչյուր անգամ հրապարակումներ է լինում կոնկրետ անձանց և միլիարդների հասնող գումարների վերաբերյալ, սակայն անհասկանալի է ի վերջո ինչպիսին է այդ գործերի (եթե իհարկե իրավական գործընթաց իրականանում է) ճակատագիրը: Ինչպիսի համառությամբ լուրերը տարածվում են, նույնքան համառորեն էլ մոռացության են մատնվում:
3. Վերջին հաղորդագրություններից պարզ է դառնում նաև, որ նշված մարդիկ փոխհատուցում են այլ մարդկանց կողմից թույլ տրված խախտումների համար: Դա իրավակա՞ն գործընթաց է, թե պարզապես պայմանավորվածությունները ձեռք են բերում նոր որակ, անցում կատարում նոր փուլ:
4. Այսպիսի երկակի արդարադությո՞ւն ենք պատկերացնում Հայաստանում: Թե ինչպես միշտ կան օրենքի առջև բոլորը հավասար են սկզբունքի առավել «հավասարներ»:
Առանց այս հարցերի պատասխանների շատ դժվար է լինելու հիմնավորել, թե ինչու և ինչ պայմանավորվածությունների ու գործարքների արդյունքում է հերթական անգամ ձևավորվել արտոնյալների մի խավ, որոնց մասին բոլորը գիտեն, բայց որոնց նկատմամբ կիրառվում է ընտրովի մոտեցում:
Այսպիսի հիբրիդային արդարադատության պայմաններում անցումային արդարադատությունը հավանաբար անհրաժեշտություն է դառնալու եղած անաղմուկ գործարքները հիմնավորելու և լեգիտիմացնելու համար:

Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»