Կարծիք

14.06.2019 13:05


Փաշինյանը մինչև ո՞ր կետն է պատրաստ փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները

Փաշինյանը մինչև ո՞ր կետն է պատրաստ փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները

Սկզբից Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, որ հոկտեմբերի 27-ի պատվիրատու է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ հիմա էլ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը գրում է, որ «լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ 2008 թվականի Մարտի 1-ի գործի քննության ընթացքում ի հայտ է եկել օտարալեզու մի փաստաթուղթ, որտեղ կետ առ կետ գրված է եղել, թե ինչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները ժողովրդին եւ ընդդիմությանը ճնշելու համար»։ Եւ սա հրապարակել են այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց ՌԴ դեսպանի հետ:

Ուզում եմ հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանն իր անձնական հարցերը լուծելու համար մինչև որտեղ է պատրաստ գնալ, և մինչև որ կետն է պատրաստ փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները:

Կարող է վաղն էլ հայտարարի, որ Հայաստանի առաջին բաժանումը, որը տեղի է ունեցել 387 թ. նույնպես Ռուսաստանի կողմից է ծրագրավորված եղել (չնայած, այդ ժամանակ Ռուսաստան անգամ չկար):
#Ս_սյուրռեալիզմ

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը